Ադրբեջանի հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղ թռիչքներ կատարող օդանավերը խփելու մտադրության մասին, կտրականապես անընդունելի են: Այդ մասին մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` մեկնաբանելով Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարի սպառնալիքները:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում ԱՄն դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է այդ հարցը եւ ընդգծել է, թե նման սպառնալիքները չեն բխում այն սկզբունքներին, որոնց Ադրբեջանը պետք է հետեւի բանակցային գործընթացում:
Յովանովիչը նշել է նաեւ, որ ամերիկյան կողմը շատ լուրջ է վերաբերում բոլոր սկզբունքներին, բայց միաժամանակ շեշտել է ուժի եւ ուժի չկիրառման սկզբունքը:
Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը սկսելու է գործել մայիսի 9-ից, իսկ մինչ այդ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: