News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ բերման ենթարկվողներ լինելու են, այս պահին ոստիկանության տեսադաշտում 36-ն են, արդեն 22-ը բերման են ենթարկվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո։

«Ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ, իրենք գիտեն՝ ինչպես պահել իրենց երեխաների, կանանց, տարեցների նկատմամբ, գործառույթները լավ գիտեն։ Այն անձինք, որոնք ուղղորդել են, պատասխանատվության կենթարկվեն, անհոգ եղեք, բոլորը պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց ոստիկանապետը։

Օսիպյանը նշեց նաև, որ ապօրինի անտառահատումներն անթույլատրելի են, եւ դա իրենց համար  կզբունքային հարց է։

Հարցին, թե վերջին շրջանում ԱԱԾ-ում 1 տասնյակից ավելի գործեր կան ապօրինի անտառահատման վերաբերյալ, իսկ ոստիկանությունն ի՞նչ գործողություններ է իրականացրել, Օսիպյանը պատասխանեց. «Ունենք տարբեր բաժիններում համապատասխան ստեղծված նյութեր, բերման ենթարկվածներ, կանխարգելիչ աշխատանքներ են արված, ստացիոնար տեղակայված պահակակետեր ունենք եւ այլն։ Մշտապես աշխատանքներ իրականացվել են»։

Օսիպյանն ասաց, որ լարված իրավիճակի կրկնության որեւէ վտանգ այս պահին չկա. «Հնարավոր է, որ այսօր այստեղ մնամ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ