News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձման առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել նրան:

Նշելով, որ երկու երկրներն ավանդաբար սերտ հարաբերությունների են ունեցել, նախագահը կարևորել է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը, Եվրամիության հետ ունենալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, միաժամանակ նաև ԵԱՏՄ անդամ է և կարող է որպես կամուրջ հանդես գալ տարբեր շուկաներ մուտք գործելու տեսանկյունից:

Դեսպանն իր հերթին ասել է, որ հատկապես տնտեսական ոլորտում Հայաստանի հետ համագործակցության խորացման մեծ ներուժ կա: Նա պատրաստակամություն է հայտնել առավելագույնս նպաստել ինչպես երկկողմ հարաբերությունների ավելի ակտիվացմանը, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացմանը:

Դեսպան Բեդրիխ Կոպեցկին նախագահ Սարգսյանին է փոխանցել նաև Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի բարեմաղթանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ