News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի հանրային ռեեստրի գործակալությունը բավարարել է գործարար Քիբար Խալվաշիի փաստաբանի հայցը վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի վերաձեւավորման մասին, հաղորդում է «Սպուտինիկ Գրուզիա»-ն:

ՄԻԵԴ-ն անթույլատրելի էր ճանաչել «Ռուսթավի 2»-ի եւ դրա սեփականատերերի փաստաբանների բոլոր պահանջները վրացական դատական վարույթի նկատմամբ: Նրանք բողոք էին ներկայացրել ՄԻԵԴ այն բանից հետո, երբ 2017թ. մարտին Վրաստանի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել նախկին սեփականատեր Քիբար Խալվաշիին ու նրա «Պանորամա» ընկերությանը հեռուստաընկերության փոխանցման մասին երկու ստորին ատյանների որոշումները:

«Ռուսթավի 2»-ի սեփականատերերի փոփոխման մասին որոշումն ընդունվել է համապատասխան հայցի ստացումից 2 ժամ անց:

Այժմ հեռուստաալիքի 60%-ը ձեւավորված է Խալվաշիի, իսկ 40%-ը՝ նրա «Պանորամա» ընկերության անունով:  

Մինչ այժմ հեռուստաընկերության մասնաբաժինները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Սակարթվելով հեռուսաընկերություն» (51%), Լեւան Քարամանիշվիլի (22%), Գեորգի Քարամանիշվիլի (18%), Նինո Նիժարաձե (9%):

Ընդ որում, գործադիր տնօրենի պաշտոնում մնում է Նիկա Գվարամիան: Ավելի վաղ Խալվաշին ասել է, որ աշխատանքը կպահպանեն հեռուստաալիքի բոլոր աշխատակիցները, բացի Գվարամիայից;

Ավելի վաղ Գվարամիան հայտարարել էր, որ հեռուստաալիքը դեռեւս չի կարող փոխանցվել Խալվաշիին: Ստրասբուրգի դատարանը դադարեցրել է Խալվաշիին հեռուստաալիքի փոխանցումը 2017թ. մարտին:

Վրաստանի արդարադատության նախարար Թեի Ցուլուկիանիի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է բողոքարկվել Մեծ պալատում: Դրա համար 3 ամիս կա:

Իսկ ինչ վերաբերում է իր պաշտոնին՝ Գվարամիան ասել է, որ իրեն դժվար է ազատել աշխատանքից: Նրա աշխատանքային պայմանագիրը ձեւակերպվել է մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը, եւ այդ հարցով վեճեր հնարավոր չեն:

«Կարծում եմ՝ իմ գործունեությանը հնարավոր չէ արտաքին միջամտություն, ես չեմ պատրաստվում զիջել: Ինձ համար դա կյանքի եւ մահվան հարց է»,- ասել է Գվարամիան:

Միեւնույն ժամանակ, Խալվաշիի փաստաբանն արդեն հայց է ներկայացրել արագացված կարգով հեռուստաալիքի ղեկավարի փոփոխության մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ