News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը Հյուսիսային Իռլանդիայի ինքնավարման մասին օրենքում լրացում է կատարել, որն արգելում է նոր վարչպետին առանց Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ գործարքի Բրեքզիթ իրականացնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

315 կողմ եւ 274 դեմ ձայներով լրացումն ընդունվել է: Այն առաջարկել էին լեյբորիստ Հիլլարի Բենն ու պահպանողական Ալիստեր Բերտը:

Լրացումը պետք է ապագա վարչապետին խանգարի դադարեցնել խորհրդարանի աշխատանքն ու արգելել առանց գործարքի Բրեքզիթի իրականացումը:

Երկրի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը, որը վարչապետի ֆավորիտ է համարվում, չի բացառել, որ իրադարձությունների զարգացման նման տարբերակը հնարավոր է:

Sky News-ի տեղեկություններով՝ Ջոնսոնն ու իր թիմը ծրագրում են, որ թագուհի Էղիսաբեթ II-ն իր խոսքը կասի նոյեմբերի սկզբին՝ բացելով խորհրդարանական նստաշրջանն այն բանից հետո, երբ երկիրը կլքի ԵՄ-ը:

Օրենքում տեխնիկական լրացումը ենթադրում է, որ նույնիսկ խորհրդարանի աշխատանքի դադարեցման դեպքում այն պետք է կրկին կանչվի հարցերի քննարկման համար, որոնք կապված են խորհրդարանի հյուսիսիռլանդական աշխատանքների հետ: Եվ դա Բրեքզիթի հակառակորդներին թույլ կտա առանց գործարքի վերահսկողությունը սահմանել համայնքների պալատի օրակարգում եւ խորհրդարանի միջոցով նոր օրենքներ ընդունել, որոնք երկրին թույլ չեն տա առանց Բրյուսելի հետ համաձայնության լքել ԵՄ-ը:

Այսպես կոչված «կոշտ» Բրեքզիթն առանց ԵՄ հետ գործարքի հղի է բրիտանական տնտեսության համար բացասական հետեւանքներով:

Sky News-ի հաղորդմամբ՝ Պահպանողական կուսակցության մի քանի տասնյակ պատգամավորներ՝ ֆինանսների նախարար Ֆիլիպ Համմոնդի եւ արդարադատության նախարար Դեւիդ Հոկի գլխավորությամբ, ձեռնպահ են մնացել քվեարկության ընթացքում: Դա կարող է հանգեցնել նախարարական պորտֆելից զրկվելուն, քանի որ նրանց զգուշացրել էին, որ պետք է լրացմանը դեմ քվեարկեն:

Բրիտանացի քաղաքագետների խոսքով՝ քվեարկության արդյունքները վկայում են կուսակցության ներսում պառակտումների մասին: 

Մեծ Բրիտանիան պետք է լքեր ԵՄ-ը այս տարվա մարտի 29-ին, սակայն համայնքների պալատի պատգամավորները 3 անգամ չեղարկել են Բրեքզիթի պայմանների մասին համաձայնագրի ծրագիրը, որը վարչապետ Թերեզա մեյը համաձայնեցրել էր եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում:

Արդյունքում ամսաթիվը տեղափոխվել էր ապրիլ-մայիս, ապա՝ հոկտեմբերի 31:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ