News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առանձին գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՀՀ Սահմանադրական դատարանը դիմում է առաջին անգամ։ Այս մասին NEWS.am–ին ասաց իրավաբան Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ նման իրավունք ՀՀ ՍԴ-ն ձեռք է բերել մոտ մեկ տարի առաջ։

Մասնավորապես ՝ առանձին գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը ՀՀ սահմանադրական դատարանը ձեռք է բերել 2018 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» կոնվենցիայի 16-րդ արձանագրության հիման վրա, որը Ազգային ժողովը վավերացրել է 2016–ին։

«Արձանագրության հիման վրա անդամ պետությունների բարձրագույն դատարանները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։ Մեր դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատարաններ են համարվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները։ Ըստ նշված 16-րդ արձանագրության, նախ՝ քննարկվելու է դիմումը վարույթ ընդունելու հարցը, ապա, դրական որոշման պարագայում, դիմումն ընդունվելու է՝ խորհրդատվական եզրակացություն տրամադրելու նպատակով»,- ասաց Մելոյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 18–ին որոշում է կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները՝ այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու համար։ Հիշյալ գործերի վարույթները կկասեցվեն մինչև պատասխանները ստանալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ