News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, Պաշտպանի գործունեությունը, աշխատանքի ուղղությունները, լիազորությունների շրջանակը, ինչպես նաեւ կոնվենցիոն կարգավիճակները եւ միջազգային համագործակցությունը:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտում կատարվող աշխատանքները եւ հանրային իրազեկվածության բարձացման ուղղությամբ տարվող համակարգային քայլերը:

Պաշտպանն ու Ֆրանսիայի դեսպանը պայմանավորվել են համագործակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ զանգվածային լրատվության միջոցների կարողությունների բարձրացման ուղղությամբ։

Կողմերը քննարկել են նաեւ Ֆրանսիայի օմբուդսման Ժակ Տյուբոնի Հայաստան նախատեսվող այցի շրջանակում Գյումրում թիվ 10 ֆրանսիական դպրոց այցի հետ կապված հարցեր։ Այդ դպրոցը 1988 թվականի երկրաշարժից հետո բացվել է Ժակ Տյուբոյի եւ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ։

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել եւ ընդլայնել ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ