News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն օրերս որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծելու պատասխանատվությունը ստանձնած շուրջ երկու տասնյակ ՀՅԴ–ականների նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Նշենք, որ հունիսի 3–ին ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը դիմել էր իրավապահներին և հայտնել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, իսկ դրանից մի քանի օր առաջ էլ անհայտ անձինք իրենց շենքի բակում ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք:

Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում է դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին:

Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Ակտիվիստին ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանները բերման էին ենթարկել ՀՅԴ–ական Յուրա Հովհաննիսյանին։ Այս որոշումից հետո «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը և շուրջ երկու տասնյակ դաշնակցականներ ինքնակամ ներկայացել էին ոստիկանության բաժին՝ հայտնելով, որ իրենց վրա են վերցնում ՀԱԿ ակտիվիստին ծեծելու պատասխանատվությունը։

Այսպիսով, որպես վկա հարցաքննելուց հետո Քննչական կոմիտեն դեպքից մեկուկես ամիս անց որոշում կայացրեց նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը ապրիլի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՅԴ-ական երիտասարդների դեմ՝ Թուրքիայի դրոշն այրելու համար: Նա եղել էր նաև Ազատության պողոտայում թոռների հետ զբոսնող ՀՅԴ-ական գործիչ Հրանտ Մարգարյանի դեմ հարձակում իրականացնողների թվում:

Տպել
Ամենաշատ