News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Իջեւանում 2 օր առաջ սկսված ցույցերը դրամատիկ ավարտ ունեցան երեկ երեկոյան։ Էժան փայտ պահանջող ցուցարարները փակել էին դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Մի քանի ժամ շարունակ երթեւեկությունը կանգ էր առել՝ գոյացել էր կիլոմետրանոց խցանում։ Ոստիկանները փորձեցին ճանապարհից հեռացնել ցուցարարներին, հանդիպեցին դիմադրության։

Բայց կուլմինացիան երեկոյան էր։ Ցուցարարների թիվը հասավ մոտ 600-ի։ Նրանք փակեցին ճանապարհի մի քանի հատվածներ։ Ոստիկանները պատ կազմած կրկին փորձեցին հեռացնել ցուցարարներին, սկսվեցին բախումներ։ Երկու կողմից տուժածներ եղան։ 13 հոգի հոսպիտալացվեց, որոնցից 11-ը ոստիկան։ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ վնասվածքները հիմնականում քերծվածքներ են եւ սալջարդներ։

Իջեւանում Օսպյանին ցուցարարները դիմավորել են պահանջներով՝ անտառներից հեռացնել պահակակետերը, վերադարձնել ապօրինի փայտով բեռնված մեքենաները, որ առգրավել էր ոստիկանությունը։ Մոտ կես ժամ տեւած բանակցությունը արդյունք չի տվել ։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը եւս փորձում էր համոզել ցուցարարներին, նա խոստացավ, որ առավոտից նրանք կարող են քամատապալ փայտ գնել 6 հազար դրամով։ Ի վերջո իջեւանցիները բացեցին ճանապարհը։ Մարզպետը «լայվով» հայտարարեց, որ անօրինական ոչ մի պայմանավորվածություն նրանց հետ չի եղել։ 

Գիշերը սկսվեց ոստիկանական գործողություն, մոտ երկու տասնյակ մարդ բերման ենթարկվեց, խուլիգանության կասկածանքով ձերբակալվեցին 13-ը, ևս 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին:

Առավոտյան ոստիկանական ուժերը նոր համալրում ստացան, ավտոբուսներով ներքին զորքերին բերեցին Իջեւան։ Նրանց հանդիպեց Օսպիյանը։

Իսկ Երեւանում կառավարության նիստ էր եւ առաջին թեման՝ հենց Իջեւանի դեպքերը։ Փոխոստիկնապետը Փաշինյանին զեկուցեց՝ ինչ է տեղի ունեցել եւ հիմա ինչ վիճակ է Իջեւանում, պարզվեց՝ ոչ բոլոր կազմակերպիչներն են բերման ենթարկվել։

Բայց այսքանով Իջեւանը չհանդարտվեց, ձերբակալվածների հարազատները հավաքվեցին Տավուշի մարզպետարանի առաջ՝ պահանջելով ազատ արձակել նրանց։ Մարզպետի հետ զրույցը չստացվեց։ Արդեն լրագրողներին նրանք մանրամասներ պատմեցին ոստիկանական գործողություններից, գիշերային այցերից։

Իսկ ոստիկաններին, ըստ իջեւանցիների, վնասել են հենց ոստիկանները, որ շորերը փոխել, մտել էին ցուցարարների մեջ։ 

Ոստիկանապետ Օսիպյանը սակայն հերքում է, թե ոստիկանները բռնության են դիմել՝ եթե անձը դիմադրում է, հնարավոր է նաեւ կապտուկներ ստանա։

Իջեւան եկավ նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, մասնակցեց խորհրդակցության, որ հրավիրել էր մարզպետը։ Ներկա են եղել նաեւ բոլոր համայնքապետերը, առաջարկներ են մշակվել, որպեսզի մարդիկ օգտվեն անտառից՝ չվնասելով այն։ Իսկ ցույցերը, ըստ Վանեցյանի, ինքնաբուխ չէին։

Ձերբակալվածների հարազատները փորձեցին փակել Վանեցյանի եւ Օսիպյանի ճանապարհը, ոստիկանները թույլ չտվեցին։

Իջեւանցիները շարունակում են ցույցը մարզպետարանի առաջ՝ նույն պահանջով՝ ազատ արձակել ձերբակալվածներին։

Սեւանն ինքնուրույն, ինքնամաքրվելով հաղթահարել է ջրիմուռների կանաչը ու դրա բերած վտանգները։ Կառավարության նիստում Շրջակա միջավայրի նախարարը վարչապետին հայտնեց, որ Սեւանի վիճակը բավականին լավ է, թափանցիկության աստիճանը մի քանի անգամ ավելի է, քան նախորդ երկու տարիներին էր։

Մաքուր Սեւանի թեման նախարարը շարունակեց նաեւ լրագրողների հետ․ նա իր օրինակով ցույց կտա, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ։ 

Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները։ Սահմանադրական դատարանը այս գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին։

Դոլարի փոխարժեքը այսօր նվազել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 535 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 594, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 57 դրամ։

Հայաստանի հյուսիսային մարզերում հուլիսի 19-ին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ տեղումներ եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մնացած մարզերում եւ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշեր սպասվում է +21+23, վաղը ցերեկը՝ +36+38։

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 19․08․2019
Դուրս եկողների հետ բողոքը աճեց՝ սկսվեց ակցիա Ամուլսարի շահագործման դեմ․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 16․08․2019
Աղյուսագործների փողոցի մի քանի տներ զրկված են կոյուղագծից․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 15․08․2019
Զրո լավատեսություն էր կառավարության շենքի առաջ, ցուցարարները նույն փաստաթղից առանձնացրել էին ռիսկեր․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 14․08․2019
Քննչական կոմիտեն այսօր հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 13․08․2019
Այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչպես է հայ զինծառայողը հայտնվել ադրբեջանական գերության մեջ․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 12․08․2019
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը այսօր մի ամբողջ ասուլիս նվիրեց հերքումներին․․․
Ամենաշատ