News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ (JICA) Վրաստանում մշտական ներկայացուցիչ Յուկիհիկո Եջիրի հետ հանդիպմանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քննարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի և Մինամատայի կոնվենցիայի շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցերը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Որպես Հայաստանում JICA-ի ծրագրերի համակարգող գրասենյակի ղեկավարի՝ Յուկիհիկո Եջիրիին ներկայացվել է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության մակարդակի բարձրացման և կարողությունների մեծացմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող թափոնների վերամշակմանն ուղղված ծրագրերի նախագծերը։

Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել շրջակա միջավայրի պահպանության հարցերում համագործակցության խորացման և դրա համատեքստում համատեղ այլ ծրագրեր մեկնարկելու հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ