News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է:Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Նախարար Հակոբ Արշակյանը Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ - Ջավադ Ազարի Ջահրոմիի հրավերով հուլիսի 17-19-ը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին, որի բացմանը ներկա է եղել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Կոնֆերանսին մասնակցում են պատվիրակություններ Ռուսաստանից, Իրաքից, Ադրբեջանից, Թուրքիայից եւ մի շարք այլ երկրներից, ինչպես նաեւ միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Այցի ընթացքում նախարար Արշակյանը մասնակցել է իրանական ամենախոշոր էլեկտրոնիկայի եւ համակարգչային տեխնիկայի «ELCOMP-2019» 25-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը։

«ELCOMP»-ը տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաների ոլորտում իրանական շուկայի ամենախոշոր առեւտրային եւ տեխնոլոգիական միջոցառումներից է, որին ամեն տարի մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ ավելի քան 20 երկրներից։

Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ - Ջավադ Ազարի Ջահրոմիի ուղեկցությամբ նախարար Արշակյանը՝ մի շարք այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով։

Այցի շրջանակներում Իրանի գիտության եւ տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սուրենա Սատտարին նախարար Արշակյանին, Իրաքի կապի նախարար Նաիմ Ալ-Ռուբայեին է ներկայացրել վերջին տարիներին իրանական ընկերությունների տեխնոլոգիական ձեռքբերումները։

Նախատեսվում է նաեւ նախարար Արշակյանի եւ Իրանի նախարար Ջահրոմիի երկկողմ հանդիպումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ