News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Ֆիլիպ Դեւիդսոնը խնդիր է համարել Հնդկաստանի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը։ Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել անվտանգության հարցերի՝ Ասփեն քաղաքում (Կոլորադոյի նահանգ) տեղի ունեցող ամենամյա համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հնդկաստանն աշխարհում խոշոր գնորդ է եւ Ս-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռների խոշոր սեփականատեր՝ ԱՄՆ-ից բացի»,- նշել է Դեւիդսոնը՝ ընդգծելով նաեւ, որ Հնդկաստանն ունի ամերիկյան  P-8 Poseidon, C-130 Hercules ինքնաթիռներ, AH-64 Apache ուղղաթիռներ եւ ռազմատեխնիկայի այլ միավորներ։

«Դա օգնում է մոտեցնել մարտավարական դոկտրինները, եւ դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է նա՝ պատասխանելով Վաշինգտոնի եւ Նյու Դելիի ռազմավարական գործընկերության զարգացման մասին հարցին։

«Անշուշտ, կա Ս-400-ների գնման հարցը, մենք երկխոսություն ենք վարում այդ առնչությամբ,- ընդգծել է Դեւիդսոնը։- Դա որոշակի խնդիր է առաջացնում, մենք շարունակում ենք երկխոսություն վարել այս առնչությամբ, բայց նրանք մտադիր են անել դա»։ ԱՄՆ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավարի խոսքով՝ ռուսական ԶՀՀ-ների գնումը շահավետ չէ Հնդկաստանի համար, որովհետեւ ամերիկյան համակարգը «շատ ավելի լավ է դրսեւորվում համատեղելիության եւ փոխարինելիության համատեքստում»։

Նյու Դելին Ս-400 ԶՀՀ-ներ գնելու մտադրության մասին հայտարարել է դեռ 2015-ին։ Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը՝ 5,43 մլրդ դոլար արժողությամբ, ստորագրվել է 2018-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հնդկաստան կատարած այցի ժամանակ։  Դա առաջացրել է Վաշինգտոնի դժգոհությունը, որը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն պետությունների դեմ, որոնք Ռուսաստանից գնում են զենք եւ ռազմատեխնիկա։ Բայց Հնդկաստանը հայտարարում է, որ մտադիր չէ հրաժարվել ռուսական ԶՀՀ-ներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ