News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միջազգային խոշոր ընկերությունները, ինչպիսին են Google-ը, Amazon-ը եւ Facebook-ը, պետք է հարկեր վճարեն այն երկրներում, որոնցում փող են վաստակում, անգամ եթե նրանց գրասենյակները գտնվում են այլ պետություններում։ Նման որոշում են ընդունել «Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները, տեղեկացնում է Euronews-ը։

«Յոթնյակի» ներկայացուցիչները պայմանավորվել են մասնավոր ընկերությունների նվազագույն հարկման շուրջ։ Երկրները հաստատել են իրենց վճռականությունը՝ վերջ դնել որոշ ընկերությունների ագրեսիվ հարկային մրցակցությանը, որոնք կարող են այնպես անել, որ խուսափեն հարկեր վճարելուց»,- ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը։

Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ կրիպտոարժույթը պետք է կարգավորվի հնարավորինս կոշտ։ Նախարարները հատուկ ուշադրություն են հատկացրել այսպես կոչված սթեյբլքոիններին՝ կրիպտոարժույթ, որը ենթակա չէ փոփոխականության։ Դրանց թվին է պատկանում Libra-ն, որը Ֆեյսբուքը նախատեսում է գործարկել հաջորդ տարի։

Նախարարները կոչ են արել Ֆեյսբուքին հետեւել փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրությանը եւ պահանջել են ինտերնետ-հսկայից ապահովել տրանզակցիաների անվտանգությունն ու օգտատերերի տվյալների պաշտպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ