News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է թուլացնել դոլարը եւ հուլիսին ասել էր, որ ԱՄՆ-ը պետք է համընթաց քայլի այն բանի հետ, ինչը նա անվանում է այլ երկրների ջանքեր սեփական արժույթների արժեզրկման համար, եւ ինչը նրանց առավելություն է տալիս առեւտրում, տեղեկացնում է Reuters-ը։

Այս մեկնաբանությունները մտածել են տվել, որ նախագահը կարող է կարգադրել դոլար վաճառել։

«Թրամփի աշխատակազմի միջամտության պայմաններն իբր դոլարի բարձրացված փոխարժեքի դեմ, թերեւս, ավելի նպաստավոր են դառնում»,- ասել էն Citi-ի տնտեսագետները։

Թրամփը բազմիցս քննադատել է Դաշնային պահուստային համակարգը բարձրացված տոկոսադրույքների պատճառով՝ ասելով, որ փոխառությունների ավելի բարձր արժեքը սահմանափակում է ԱՄՆ տնտեսության աճը։ Եվ թեեւ ԴՊՀ-ն, ինչպես սպասվում է, կնվազեցնի տոկոսադրույքը հուլիսի վերջին, փոխառությունների ավելի ցածր արժեքը հազիվ թե թուլացնի դոլարն այն մակարդակի, որը ցանկանում է Թրամփը։

Ավելի թույլ դոլարը կարող է օգնել բարձրացնելու ամերիկյան ընկերությունների գլոբալ մրցունակությունը՝ արտահանումն ավելի էժանացնելով եւ խթանելով տնտեսությունը, ինչպես նաեւ, գուցե, Թրամփի ընտրարշավը 2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ։

Սակայն արժութային ինտերվենցիան կարող է առաջ բերել մյուս երկրների դիմակայությունը, սպառնալիքի տակ դնել դոլարի կարգավիճակը՝ որպես պահուստային արժույթ եւ ցնցումներ առաջացնել շուկայում։

Գոյություն ունի նաեւ անորոշություն այն հարցում, թե կկարողանա արդյոք Թրամփի աշխատակազմը զգալիորեն թուլացնել դոլարն առանց Դաշնային պահուստային համակարգի, որն անկախ է, կամ էլ առանց Կոնգրեսի նոր լիազորությունների։

Ամերիկյան արժույթի թուլացման համար ԱՄՆ ֆիննախը կարող էր սկսել վաճառել դոլարն օտարերկրյա արժույթ գնելու համար՝ այն օգտագործելով  պահուստներից։ Բայց վերջին անգամ նման միջոցներ ձեռնարկվել են 2000 թվականի սեպտեմբերին, երբ ֆիննախը վաճառեց 1,3 մլրդ դոլար նոր եվրոպական արժույթի՝ եվրոյի փլուզման համար պայքարի շրջանակում։

ԱՄՆ ֆիննախը հրաժարվել է մեկնաբանել՝ քննարկվում են արդյոք հնարավոր ինտերվենցիաները։

Ավելի թույլ դոլարը կնպաստեր նաեւ ԱՄՆ ներմուծման գների բարձրացմանը եւ կկարողանար օգնել ԴՊՀ-ին՝ հասնելու գնաճի նպատակային 2 տոկոսանոց մակարդակին։

Սակայն արժութային ինտերվենցիան դոլարի թուլացման համար հակասում է 2013-ի համաձայնագրին, որով նախատեսվում է փոխարժեքի թիրախային ցուցանիշների օգտագործումից խուսափում՝ անհատական տնտեսական կողմնորոշիչների հասնելու համար, որը ստորագրվել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների կողմից։

ԴՊՀ տնօրեն Ջերոմ Փաուելը հունիսի 19-ին հրաժարվել է ասել, թե կաջակցի արդյոք կենտրոնական բանկը արժութային ինտերվենցիային՝ նշելով, որ արժութային քաղաքականությունը ֆիննախի պատասխանատվության գոտում է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ