News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանը ձեւականորեն հետաքրքրված չէ Թեհրանի եւ Վաշինգտոնի բարձրագույն գագաթնաժողովով. օրինակ՝ Մար-ա-Լագո հանգստավայրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հիպոթետիկ հանդիպումով: Bloomberg-ին այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը:

«Հոգեւոր առաջնորդը չի լքում երկիրը», - ասել է Զարիֆը՝ նկատի ունենալով այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին՝ երկրի ղեկավարին եւ զինված ուժերի հրամանատարին:

Հարցին՝ կընդունի արդյոք նա որպես ԱԳ նախարար հրավերը, Զարիֆն ասել է. «Դա համատեղ նկար անելու հնարավորություն չէ, այլ առաջխաղացման հարց»:

Նրա խոսքով՝ Իրանը չի հեռացել բանակցային սեղանից:

«Հենց ԱՄՆ-ն է անսպասելիրոեն որոշել հեռանալ բանակցային սեղանից: Նրանք կարող են վերադառնալ»:

Իսլամական պետության ղեկավարությունը պատրաստվում  է Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետին:

«Հավանականությունը, որ նա կմնա իր պաշտոնին, գերազանցում է 50 տոկոսը, դրա համար մենք դեռ 6 տարի պետք է նրա հետ շփվենք », - ասել է Զարիֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ