News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հստակ հասկացրել է, որ ԱՄՆ ֆինանսական համակարգում մասնակցությունը նշանակում է պատժամիջոցների կատարում՝ եվրոպական ջանքների ֆոնին, որոնք ուղղված են Իրանի նկատմամբ ԱՄՆ տնտեսական ճնշումը շրջանցելուն՝ առեւտուրը շարունակելու նպատակով, գրում է  Bloomberg-ը:

Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան  հատուկ ֆինանսական գործիք են ստեղծել, որը հայտնի է որպես Instex, որպեսզի ընկերություններին թույլ տան  Իրանի հետ առեւտուր անել առանց ԱՄՆ դոլարի կամ ամերիկյան բանկերի օգտագործման, ինչը թույլ է տալիս շրջանցել լայնամասշտաբ ամերիկյան պատժամիջոցները:

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ պատժամիջոցները կկատարվեն», - Ֆրանսիայում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Մնուչինը, որտեղ նա հանդիպել է Մեծ յոթնյակի գործընկերների հետ:

«Լինի Իրանը կամ մեկ ուրիշը, եթե մարդիկ ցանկանում են մասնակցել դոլարային համակարգին, նրանք պարտավոր են հետեւել ԱՄՆ պատժամիջոցներին»:

Սիգալ Մանդելքերը՝ Գանձապետարանի գլխավոր պաշտոնյան մայիսին նամակ էր ուղարկել, որում եվրոպացի դաշնակիցներին զգուշացրել էր Instex-ի միջոցով չխախտել պատժամիջոցները:

Եվրոպական երկրները դեմ են հանդես եկել միջուկային համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշմանը եւ ամեն կերպ փորձում էին հասնել տնտեսական շահերի, որոնք, ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանն ակնկալում էր այդ գործարքից: Մինչ այդ ԱՄՆ պատժամիջոցները հարված են հասցրել Իրանի տնտեսությանը՝ ինֆլյացիա առաջացնելով, նվազեցնելով նավթի եկամուտները եւ ճնշում գործադրելով նախագահ Հասան Ռոհանիի կառավարության վրա: Ենթադրվում է, որ Instex-ը կօգնի լուծել այդ խնդիրը, սակայն մեխանիզմը մինչ օրս չի գործարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ