News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ջերմ ողջույններ ու բարեկամական զրույցներ՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հինգշաբթի ողջունում էին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամ կոնգրեսականները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հայ կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրն ընդգծել է՝ անհամբեր սպասում է Հայաստան կրկին այցելությանը: Կոնգրեսականը Հայաստանում էր եղել 2017-ին, սակայն, ցանկանում է անձամբ տեսնել երկրի առաջընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո: Հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական՝ Էնթոնի Բրինդիսին, նոր է ներգրավվում Հայաստանի հետ բարեկամության հաստատման գործընթացներին, սակայն, սեփական արմատների նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում:

2018-ին Արարատ Միրզոյանին փոխվարչապետի կարգավիճակով Վաշինգտոնում հանդիպած Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը կատակում է, որ վերջին հանդիպումից ի վեր Միրզոյանը կարծես թե կարիերայի աճ է արձանագրել: Կոնգրեսականի խոսքով, Հայաստանի օրենսդիրների այցը Միացյալ Նահանգներ կարեւոր է երկկողմ հարաբերությունների զարգացման համար.

«Կարեւոր է, որ այստեղ հայկական պատվիրակությունը պատմում է մեզ, թե ինչ է տեղի ունենում «Թավշյա հեղափոխությունից» հետո, ինչպես է աշխատում Հայաստանի նոր ղեկավարությունը, նոր խորհրդարանը, որքանով սերտ համագործակցություն են նրանք ակնկալում Միացյալ Նահանգների հետ քաղաքական ոլորտում, ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության ոլորտում, այնպես որ մենք մեր կողմից կարողանանք այս համագործակցությանը ռազմավարական բնույթ տալ, ինչպես նաեւ՝ զարգացնել մեր երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները»:

Ջոն Սարբանես, Ջուդի Չու, Դեյվիդ Սիսիլինի սա Հայաստանի համար կարեւորագույն օրենքի նախագծերի հեղինակների անուններ են: Հանդիպման ընթացքում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Էլիոթ Էնգելը հայ խորհրդարանականների հետ զրույցում հատուկ ընդգծեց՝ ԱՄՆ-ում գնահատում են ժողովրդավարության ոլորտում Հայաստանի կողմից գրանցած առաջընթացը եւ գիտակցում են երկրի առջեւ եղած դժվարությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԿԸՀ փոխնախագահն ու քարտուղարը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես վարչական շրջանի ընտրական մարմնի հրավերով ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն...
Կարևորում ենք կանանց ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման բոլոր մակարդակներում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը կլոր-սեղան քննարկման...
ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանի մասին
Պետդեպարտամենտը մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը...
«Փաստ». Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում
Նախատեսվում է, որ այս խումբը պետք է պատրաստի հարցազրույցների շարք, որտեղ, ըստ մեր աղբյուրի...
Վարչապետը 4 օրով 6 հոգանոց պատվիրակություն է գործուղում ԱՄՆ. Այն կգլխավորի էկոնոմիկայի փոխնախարարը
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի…
Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Րիդի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հնարավոր քայլերը
Սենատորը վերահաստատել է, որ շարունակելու է Հայաստանին աջակցության...
Ամենաշատ