News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 18-ին, ժամը 23:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ-5 ավտոճանապարհի Արզական-Բջնի հատվածի 3-րդ կմ-ին բախվել են «Lada Kalina» (վարորդ՝ Մ.Ղ., ծնված 1979 թ.) եւ «Volkswagen Vento» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Lada Kalina» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդներն ավտոմեքենաներից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով եւ հոսպիտալացվել Չարենցավանի ԲԿ, այնուհետեւ՝ տեղափոխվել Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Բժիշկները Մ.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս.Հ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները, սահմանազատել տարածքը, ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ