News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արաքչին հերքել է ԱՄՆ պնդումը Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարքի ոչնչացման մասին՝ ասելով, որ Իրանը ոչ մի անօդաչու սարք չի կորցրել, տեղեկացնում է Mehr-ը։

«Մենք ոչ մի անօդաչու սարք ոչ Հորմուզի նեղուցում, ոչ որեւէ այլ տեղ չենք կորցրել։ Ես մկարծում եմ, որ USS Boxer-ը սխալմամբ սեփական անօդաչու սարքն է խփել»,- գրել է Արաքչին Թվիթերում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը իրանական անօդաչու են խփել, որը սպառնում էր ԱՄՆ ռազմանավին Հորմուզի նեղուցում։ Նա ավելացրել է, որ իրանական անօդաչուն «անմիջապես ոչնչացվել է», իսկ Պենտագոնը հայտարարել էր, որ իրանական անօդաչուն գտնվել է ամերիկյան նավի համար «վտանգավոր շառավղում»։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նույնպես արձագանքել է Թրամփի հայտարարությանը՝ ասելով. «Մենք անօդաչու սարք կորցնելու մասին տեղեկատվություն չունենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ