News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում անիմե ստուդիան հրկիզող տղամարդը ստուդիան մեղադրել է բանագողության մեջ եւ, ըստ երեւույթին, ծրագրել էր հարձակումը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ճապոնական ԶԼՄ-ներին։ Հրդեհի հետեւանքով զոհվել է 33 մարդ, ինչն ամենամեծ զանգվածային սպանությունն է Ճապոնիայում վերջին 20 տարում։

41-ամյա տղամարդը «դժգոհ էր թվում, չարացած էր եւ ինչ-որ բան էր բղավում բանագողության մասին»,- լրագրողներին ասել է մի կին, որը տեսել է կասկածյալին։

Հրդեհի հետեւանքով 33 մարդ զոհվել է, եւս 10-ը գտնվում է ծայրահեղ վիճակում, ասել են իշխանությունները։

33 զոհվածներից 19-ը գտնվել է աստիճանահարթակին, որը տանում է դեպի երրորդ հարկի տանիք։ Դեպքի վայր հասած հրշեջները հայտնաբերել են, որ դեպի տանիք տանող դուռը փակ է եղել։ Զոհերը, հնարավոր է, վազել են աստիճաններով դեպի վեր՝ փախչելով կրակից, եւ տեսել, որ չեն կարող բացել դուռը, ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ