News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հուլիսի 20-ին նշվում է հետաքրքիր ու դեռ երիտասարդ տոն՝ Տորթի միջազգային օրը, որը նվիրված է մարդկանց, երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամությանն ու խաղաղությանը։ Այն անցկացվում է «I CAKE YOU» կարգախոսի ներքո, որը թագմնաբար նշանակում է «Ես քեզ մոտ կգամ տորթով», ինչն ընդհանուր առմամբ տրամաբանական է. ուրիշ ինչպե՞ս, եթե ոչ տորթով ու թեյով է պետք տոնել խաղաղությունն ու բարեկամությունը։

Այդ «քաղցր» տոնի ակունքներում Սիրո Թագավորության «Միլանյան ակումբն» է եղել՝ ընկերների միություն, որի անդամները երաժիշտներ են, խոհարարներ ու այլ ստեղծագործող անհատներ։ Ու հենց այդ ստեղծագործական միությունն է 2009-ին համատեղ սկսել երաժշտական տորթերի ստեղծման ավանդույթը, որին հետագայում աջակցել են նաեւ այլ երկրները։

Առաջին անգամ Տորթի օրը միջազգային մասշտաբով սկսել են նշել 2011-ի հուլիսի 20-ին՝ դառնալով Սիրո Թագավորության (միջազգային ոչ առեւտրային նախագիծ, որն իրագործում է գլոբալ մշակութային, հումանիտար եւ խաղաղաստեղծ նախաձեռնություններ) նախաձեռնություններից մեկը, իսկ նշվում է տոնը մշակույթի միջոցով խաղաղության եւ բարեկամոաւթյան գաղափարներն աշխարհում տարածելու նպատակով: Այդ իսկ պատճառով Տորթի օրվա կարգախոսն էր դարձել «I CAKE YOU» արտահայտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ