
Բրիտանուհին ավիաընկերությունից ստացել է $106 հազարի հաշիվ թռիչքի ժամանակ դուռը բացելու փորձի համար։
Ինչպես տեղեկացնում է CNBC-ը, 25-ամյա Քլոյա Հեյնսը փորձել է բացել ինքնաթիռի դուռը Սթանսթեդից Թուրքիա կես ճանապարհին։ Համաձայն Jet2 ավիաընկերության հայտարարության, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 22-ին։ Ուղեւորները եւ անձնակազմը կալանել են Հեյնսին, իսկ օդաչուները ինքնաթիռը վերուղղորդել են հետ՝ Սթանսթեդ։ Ավիաընկերությունը մեղադրել է Հեյնսին «ագրեսիվ, վիրավորական եւ վտանգավոր վարքի» մեջ։ Ուղեւորներից մեկն ասել է, որ Հեյնսը գոռում էր. «Ձեռք քաշիր ինձնից, բոլորիդ կսպանեմ»։ Միջադեպի պատճառով ինքնաթիռում տագնապ է բարձրացվել, եւ Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ երկու կործանիչ օդ է բարձրացել ինքնաթիռին ուղեկցելու համար։
Jet2 ավիաընկերությունը ցմահ արգելել է Հեյնսին օգտվել իր ծառայություններից։
Կինը կալանվել է Սթանսթեդի օդանավաում հարձակման եւ ինքնաթիռի համար սպառնալիք ստեղծելու կասկածանքով։