News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Քանի որ NASA-ն գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի նորից մարդ ուղարկի Լուսին արդեն 2024 թվականին, չի կարելի բացառել, որ Մարս թռիչքը կարող է մեկնարկել մինչեւ 2033 թվականը, ասել է գործակալության տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը, տեղեկացնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Space News-ին։

«Այժմ մենք, իրականում, աշխատում ենք, որպեսզի մշակենք համապարփակ պլան մարսյան ծրագրերի իրականացման համար այն տեխնոլոգիաների օգնությամբ, որոնք փորձարկում ենք Լուսնի վրա»,- ասել է նա։ Իսկ հարցին, թե երբ այդ պլանի շրջանակում կարելի կլինի սպասել Մարս մարդու թռիչքին, նա պատասխանել է. «Չեմ բացառում 2033 թվականը»։

Մի քանի տարի Մարսի հետազոտողներն առաջարկել են մարդ ուղարկել այնտեղ հենց 2033-ին, երբ հետագիծը ամենանպաստավորը կլինի։ Բայց 2017 թվականին Գիտատեխնիկական քաղաքականության ինստիտուտի (STPI)՝  Կոնգրեսի համար կազմած զեկույցում ասվում էր, որ մարդու թռիչքը Մարս 2033-ին իրականանալի չէ NASA-ի ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում։

«Մենք հայտնաբերեցինք, որ անգամ առանց բյուջեի սահմանափակման նախատեսել ուղեծրային թռիչք դեպի Մարս 2033-ին իրատեսական չէր լինի՝ հաշվի առնելով ընթացիկ եւ հավանական պլանը»,- գրված էր զեկույցում։

Բրայդենսթայնը, ամենայն հավանականությամբ, համաձայն չէ զեկույցի հեղինակների որոշ փաստարկների հետ։ «Ես կարծում եմ, որ այդ զեկույցում որոշ ենթադրություններ կային, որոնց հետ բոլորը չէ, որ կհամաձայնեն»,- ասել է նա՝ նկատի ունենալով, օրինակ, մակերեսին գտնվելու տեւողությունը։

Նրա կարծիքով՝ 2033-ին Մարս առաքելություն ուղարկելու հնարավորություն գոյություն ունի։ NASA պլաններում դա չկա, բայց գործակալությունը դիտարկում է նման հավանականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարսի եւ Լուսնի վրա ստորգետնյա թունելները կարող են հիանալի վայր դառնալ ապագա գաղութների կառուցման համար
2009 PQ1 աստերոիդը Երկրին նվազագույն հեռավորության վրա կմոտենա օգոստոսի 5-ի երեկոյան
Հաջորդ անգամ աստերոիդը Երկրին կմոտենա միայն 2137 թվականին...
Ռիչարդ Բրանսոնը հաջորդ տարվա սկզբին կարող է առաջին թռիչքը կատարել դեպի տիեզերք
Սակայն, ըստ Virgin Galactic-ի, 600 մարդ արդեն վճարել է 250 000 ԱՄՆ դոլար՝ իրենց համար տեղ ամրագրելու համար․․․
Crew Dragon ամերիկյան տիեզերանավը անջատվել է ՄՏԿ-ից
Տիեզերագնացների տարհանման մեջ կմասնակցի ավելի քան 40 մասնագետ, երկու որոնողա-փրկարարական եւ երկու արագընթաց նավ եւ մի քանի ուղղաթիռ․․․
Հերկուլեսի համաստեղությունում «նորածին» գալակտիկա է հայտնաբերվել
Գալակտիկայի աստղերում ջրածնից եւ հելիումից ավելի ծանր տարրեր չկան․․․
Իլոն Մասկի մարսագնացի նախատիպը պատրաստ է կատարել առաջին թռիչքը
SpaceX ընկերությունն անցկացրել է Starship-ի ստատիկ փորձարկումներ՝ գործադրելով Raptor-ի շարժիչներից մեկը, որը տեղադրված է SN5 շարքային համարի ներքո․․․
Ամենաշատ