News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Մեքսիկացի նարկոբարոն «Էլ Չապոյի» դատավճիռն անակնկալ չէր ոչ ոքի համար, քանի որ Բրայան Կոգան դատավորն անգամ մեծ ցանկության դեպքում չէր կարող ազատազրկել նրան ցմահ բանտարկությունից պակաս ժամկետով: Դա նվազագույն պատիժն էր, որը ԱՄՆ-ի կոնգրեսը նախատեսում էր կոկաինի չափազանց մեծ շրջանառության համար, հաղորդում է BBC-ն: Էլ Չապոն նաեւ կվճարի ԱՄՆ-ի պետությանն առնվազն 12.6 մլրդ դոլար, որը դրտարկվում է որպես նրա դատավճռի մաս:

3 ամիս տեւած դատավարության ընթացքում մեղադրական կողմը գնահատել է նաեւ Էլ Չափոյի անօրինական եկամուտները 14 մլրդ դոլարի չափով:

Դատախազությունը մեջբերում է կարտելի գլխավոր մատակարարների վկայությունները: Մասնավորապես Խուան Ռամիրես Աբադիան Չուպետա մականվամբ, որը «Նորտե Վալե» կոլումբական կարտելի ղեկավարներից մեկն է, նշել է, որ ընդհանուր առմամբ մատակարարել է Սինալոա կարտելին շուրջ 436 տոննա կոկաին: Նա մատակարարել էր Էլ Չապոյին շուրջ 200 տոննա թմրանյութ ինքնաթիռով, 200 տոննա՝ ծովային ճանապարհով եւ 36 տոննա սուզանավով:

Դատախազությունը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Էլ Չապոն պատասխանատվություն է կրում ԱՄՆ 1213 տոննա կոկաին, 1440 կգ կոկաինի հիմք (сосаine base, որը նշանակում է կոկաին յուրաքանչյուր տեսակի, բացի փոշուց), 222 կգ հերոին, 49.8 տոննա մարիհուանա եւ մեթամֆետամինի որոշակի քանակություն ներկրելու համար:

Նարկոբարոնն ու նրա թիմը զվարճանում էին ոչ միայն թմրանյութերի միջոցով. նրանք ճամփորդում էին ամբողջ աշխարհում եւ սնվում լավագույն ռեստորաններում, այցելում էին խաղատներ Մակաոյում եւ ապրում Շվեյցարիայում, որտեղ Էլ Չապոն անցնում էր երիտասարդացման կուրս բջային մակարդակում:

Միեւնույն ժամանակ Էլ Չապոն խնայում էր գումարներ անձնական զենք չգնելու առումով, սակայն զենքեր պարբերաբար նրան նվիրում էին իր բիզնես գործընկերները եւ մտերիմները, իսկ դրանք բավականին թանկարժեք էին եւ զարդարված անգամ թանկարժեք քարերով:

Մի անգամ Էլ Չապոն տանջանքների էր ենթարկել մի մարդու եւ ցանկանալով երկարաձգել հաճույքը՝ վարձել էր բժշկի, որը թույլ չէր տալիս այդ մարդուն մահանալ մինչեւ մահապատժի ավարտը: Ինչպես գրել են դատախազները, մեղադրյալը հրամայում էր սպանել, իսկ այլ դեպքերում նա անձամբ էր տանջամահ արել եւ սպանել 26 մարդու:

Ինչպես Ամերիկայում մեղադրյալների մեծամասնությունը, Էլ Չապոն լուռ էր ամբողջ դատավարության ընթացքում, սակայն իր վերջին ելույթում նշել էր ամերիկյան արդարադատության բարձիթողի վիճակի մասին եւ բողոքել, որ նրան պահել են մանհեթենյան դաշնային բանտի մեկուսարանում մեն-մենակ: Էլ Չապոն, ըստ ամենայնի, իր պատիժը կկրի Կոլորադոյի դաշնային դատարանում, որտեղ նա կապրի մեկուսարանում եւ կսնվի 1.70 դոլար արժողությամբ տարայից տապակած լոբազգիներով. այդ բանտում ազատազրկվածները սնվում են միայնակ իրենց խցերում, որտեղ տիրում է լռություն:

Էլ Չապոն կկարողանա բանտի խանութում ծախսել ամսական ընդամենը 285 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալվադորի խորհրդարանը երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը հանցավորության դեմ պայքարի համար
Սալվադորում հերթական անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը...
Խոշորագույն կարտելներից մեկի կոլումբացի նարկոբարոնը ԱՄՆ-ում դատապարտվել է 45 տարվա ազատազրկման.
Դել Գոլֆո կլանը հզոր թմրակարտել է, որը վերահսում է դեպի Մեքսիկա և ԱՄՆ կոկաինի․․․
Հայաստանում կես տարում սպանության դեպքերի 50 տոկոս աճ է գրանցվել
Ավելացել է նաև հրազենով կատարված սպանությունների թիվը․․․
Սալվադորի խորհրդարանը հավանություն  է տվել ավազակախմբերի անդամների խմբային դատավարությունների անցկացմանը
Սալվադորի խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ է կատարել...
Սիցիլիայի ափերի մոտ 5,3 տոննա քաշով կոկաին տեղափոխող նավ է առգրավվել. Գործով Ադրբեջանի քաղաքացիներ են անցնում
Թմրանյութը փոխադրվել է Պալաուի դրոշով նավի վրա...
Չեռնոգորիայում ձերբակալվել է Կուբանը «նայող» Ժորիկ Մանուկյանը (Թբիլիսցի)
Գեորգի Մանուկյանը ձերբակալվել է Չեռնոգորիայի «Տիվատ» օդանավակայանում...
Ամենաշատ