News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իջեւանում այս պահին վիճակը հանգիստ է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Հարցին՝ քաղաքացիների պահանջները բավարարվեցի՞ն, որ այսօր ամեն ինչ հանգիստ է, նա պատասխանեց.  «Իրենք բերման ենթարկված քաղաքացիների ընտանիքի անդամներն են, իրենց հարցադրումն հետեւյալն էր, թե ուր են իրենց հարազատները, ինչու են նրանց բերման ենթարկել։ Մենք հանգամանալից տեղեկացրեցինք, հրավիրեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից երկու ներկայացուցչի, նրանց հետ մանրամասն խոսեցին, ասացին, որ մենք նաեւ ձեր երեխաների հետ կապ ունենք»։

Մարզպետի խոսքով՝ այժմ, այնուամենայնիվ, դեռ ոստիկանական որոշակի քանակակազմ կա, սակայն, նա դժվարացավ նշել երեկվա քանակակազմը արդյոք փոփոխվել է. «Կան ոստիկաններ, որոնք զբաղվում են իրենց գործով, հետաքննություն են անցկացնում։ Տարիներ ի վեր ձեւավորվել են բազմաթիվ փայտահայտության որջեր, որտեղ կան անօրինական փայտի կուտակումներ։ Բնականաբար, այս ամեն ինչը պետք է ջրի երես հանվի»։

Հայկ Չոբանյանը կարեւորեց, որ  երեկ Իջեւանի անցակետով աննախադեպ քանակի օրինական փայտով բեռնված մեքենա է անցել։ 

ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Իջեւանում չէ, վերադարձել է։

Տպել
Ամենաշատ