News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուս օրենսդիրները քննարկել են Ռուսաստան մի շարք ապրանքների մատակարարումն արգելելու հարցը Վրաստանում հունիսի վերջի-հուլիսի սկզբի իրադարձությունների համատեքստում, սակայն այսօր Վրաստանի հանդեպ «գինու» պատժամիջոցների թեման փակ է, ՌԻԱ «Նովոստի»-ին հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

Նա նշել է, որ Ռուսաստանում, «որն ինքը բազմամյա պատժամիջոցային ճնշման օբյեկտ է հանդիսանում, ձգտում են խիստ զգուշորեն մոտենալ նման սահմանափակիչ միջոցներ մտցնելուն այլ երկրների հանդեպ»։

«Իսկապես, Վրաստանում այս տարվա հունիսի վերջի-հուլիսի սկզբի իրադարձությունների ֆոնին Պետդումայում քննարկվել է Ռուսաստան վրացական գինու եւ հանքային ջրերի մատակարարումն արգելելու գաղափարը։ Բայց Ռուսաստանի Դաշնության նախագահը զսպվածության կոչ է արել եւ արտահայտվել է հավասարակշռված մոտեցման օգտին՝ առաջնորդվելով նաեւ մեր շահերով, եւ, ինչպես նա է նշել, «վրաց ժողովրդի հանդեպ հարգանքով»։ Այսպիսով, այսօր «գինու» պատժամիջոցների թեման Վրաստանի հանդեպ փակ է»,- ասել է Կարասինը։

Ինչ վերաբերում է ավելի վաղ ուժի մեջ մտած Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրին, որով հուլիսի 8-ից արգելվում էին օդային փոխադրումները Վրաստան, ապա այն կրում է ժամանակավոր բնույթ։ Դրա չեղարկման պայմանները հստակ նշված են. Վրաստանում իրավիճակի կայունացում, ռուսատյաց քարոզչության դադարեցում եւ մեր քաղաքացիների անվտանգության ամեն սպառնալիքի վերացում»,- ավելացրել է փոխարտգործնախարարը։

Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանն իր կողմից տրամադրված է երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների եւ ժողովուրդների շահերին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ