News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպան գնում է բռնության կոչերի պայքարի խստացման ուղիով:  Հուլիսի 19-ին «Բռնության եւ ատելության խոսք» թեմայով քննարկմանն այս մասին ասաց ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր  Նաիրա Զոհրանյանը: Նրա խոսքով՝ դա կապված է բռնության կոչերի աճի եւ առանձին անձանց նկատմամբ խտրականության դրսեւորումների հետ, այդ թվում սոցցանցերում:

«Մի կողմից կա ատելության եւ բռնության արտահայտման սահմանափակման խնդիր, մյուս կողմից կա առողջ եւ օգտակար քննադատության պահպանման անհրաժեշտություն:

Այս խնդիրը ոչ միայն հայկական է, այլեւ համաեվրոպական, հատկախես վերջին 2-3 տարիներին:

Մասնավորապես, Գերմանիայում օրենքները խստացվել են, սակայն Հայաստանում օրենսդրական նորմերի  կիրառումը այդքան էլ ընդունելի չէ, քանի որ հստակ չափանիշներ չկան, թե ին չ է նշանակում ատելության քարոզչություն եւ ինչ է քննադատությունը:

«Կարգավորման հստակ գործիքներ չի տալիս նաեւ Եվրոպայի Խորհուրդը»,- նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ միանշանակ պետք է պայքարել նրանց դեմ, ովքեր տարածում են բռնության կոչեր:

«Ես ինձ վրա զգացել եմ այդպիսի մարդկանց ազդեցությունը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Բացի այդ ընդամենը վերջերս ինձ խոստանում էին այրել սոցցանցում այն  բանից հետո, երբ ես չեզոք կարծիք էի հայտնել Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ:

Կա նաեւ մեխանիզմների բացակայության խնդիր, որով ԶԼՄ-ները կկարողանային սոցցանցերում իրենց էջերից նման մեկնաբանությունների զտման աշխատանք անցկացնել:

Հասկանալի է, որ որոշ մարդկանց վիճակը պայմանավորված է անձնական դրդապատճառներով, սակայն վիրավորանքներն անթույլատրելի են: Տարօրինակ է նաեւ, որ ոստիկանությունը բավականին պասիվ  է»,- ընդգծեց նա:

Ըստ նրա, այդ խնդիրը լուծելու համար հարկավոր է ավելի շատ մարդկանց ներգրավել: «Իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն մարդիկ զբաղված են վիրավորանքներով: Հաճախ վիրավորանքները կախված չեն այն բովանդակությունից, թե ինչ է ասել այս կամ այն մարդը, այլ կապված են անձի հետ: Ես՝ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, պատրաստ եմ քննարկման համար ստեղծել համապատասխան հարթակ», - եզրափակեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ