News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր ժամը 16:00–ին կհանդիպեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին ԲԴԽ–ում լրագրողներին տեղեկացրեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

«Այսօր առավոտյան մենք զանգահարել ենք իրեն և խնդրել ենք հանդիպել։ Դատավորի հետ քննարկելու ենք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա, խախտումներ կա՞ն, թե՞ ոչ»,–ասաց նա։

Բեքմեզյանը նշեց, որ ՀՔԾ–ն իրենց մեկ օր առաջ ծանուցել է, որ դատավորի աշխատասենյակում պետք է քննչական գործողություններ կատարվեն։

Հարցին, արդյոք կապ տեսնու՞մ է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության և Քոչարյանի գործը նրա կողմից քննելու հետ, Բեքմեզյանը պատասախնեց.

«Մենք դեռևս որևէ գործի հետ կապված կապ չենք տեսնում»։

Դիտարկմանը, թե դատավորի աշխատակազմից երեք համակարգիչ և կարևոր փաստաթղթեր են առգրավվել, արդյոք այդ հանգամանքը խոչընդոտ չէ՞ արդարադատության իրականացման  համար, Բեքմեզյանը պատասխանեց.

«Իր հետ հանդիպումից հետո մեր դիրքորոշումը կհայտնենք։

Ավելի վաղ ՀՔԾ–ից NEWS.am–ին հայտնել էին, հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ Գրիգորյանի փաստաբան Գերոգի Մելիքյանը  NEWS.am–ին տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում  կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ