News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը «որպես բուտկա» սեփականաշնորհել է դատախազությունը եւ դատախազ Արթուր Դավթյանին, նաեւ  «որպես բուտկա» սեփականաշնորհել է Կենտրոնական ընտեւրական հանձնաժողովը, ոստիկանությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք  հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը։

«Նա մի տարի առաջ չէր ասում ՍԴ–ն սեփականաշնորհված բուտկա է, իսկ հիմա այս կառույցը չի կատարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակները»,–նշեց նա։

Փոստանջյանը նաեւ միտում է տեսնում այն հարցապնդման մեջ, որում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը 3.5 տարի բանտում է անկացրել. «Հրայր Թամրազյանը հարցապնդում է  անում, որ Նիկոլ Փաշինյանը նստել է 3.5 տարի, սակայն դուք էլ եք լուսաբանել, գիտեք, որ նա եղել է բանտում 1 տարի 9 ամիս, որից մի մասը «Կոշ» ՔԿՀ–ում, որտեղ, ասում էին, դրսեւորել է  «գործ տվողի» վարքագիծ, որից հետո նրա հովանավորյալ Սերժ Սարգյանը նրան տեղափոխում է «Արթիկ» ՔԿՀ, որտեղ ապահովում է այնպիսի պայմաններ, որ նա շփում չունենա մյուս դատապարտյալների հետ եւ հատուկ գործարքով նա դուրս է գալիս ՔԿՀ–ից։ Ընդ որում համաներումը կարող էր լինել 3.5 տարի պատիժը կրելուց հետո»։

Նա վստահ է՝ եթե չի փոխվել երկրի քաղաքական կառուցվածքը, ապա դժվար թե հնարավոր լինի փոխել դատական համակարգը.  «Ակնհայտ է մի բան, որ սահմանադրության փոփոխության խնդիր Նիկոլ Փաշինյանը չի տեսնում։ Մինչեւ դատական կառուցվածքին փոփոխությունը պետք է փոխվեր  պետության քաղաքական կառուցվածքը։ Նա օգտվեց Սերժ Սարգսյանի «կայուն մեծամասնության» ձեւակերպումից, ձեւավորեց իր ցանկությամբ խորհրդարան,  ռեյթինգային համակարգը չփոխվեց, կուսակցությունների մասին օրենքը չփոխվեց, ընտրական օրենսգիրքը չփոխվեց, ընտրություններ կազմակերպող մարմինը՝ ԿԸՀ–ն չփովեց եւ այլն։ Եթե դու պետության քաղաքական կառուցվածքը չես  ցանկանում բարեփոխել, ապա դատական կառուցվածքն ինչ էլ անես, չի բարեփոխվելու»։

Փոստանջյանի կարծիքով՝ փաշինյանը ՍԴ–ում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է ցանկանում փոփոխություն կատարել. «Նա ուղղակի ցանկանում է իրեն ոչ հնազանդ անձանց ի դեմ դատավորների փոխել։ Նա մի գլուխգործոց հայտարարություն արեց՝ ասաց, թե ինչու ՍԴ դատավորներն անընդհատ չփոխվեն, ժողովուրդը թող իմանա, թե նրանք ինչ գործունեություն են ծավալում, նրանք իրենց գործունեությունը ծավալում են գրավոր ընթացակարգով, այսինքն՝ նա չի տարբերում ինչ է ներկայացնում ՍԴ–ն, ամբողջ Եվրոպական դատարանը հիմնականում իր գործունեությունը ծավալում է գրավոր ընթացակարգով, այսինքն բարձրագույն դատարանները  որոնք մեկնաբանում են օրենքները գրավոր ընթացակարգերով են գործխում, այնտեղ կենտրոնացած է իրավագիտական միտքը։ Մի դեպքում ինքը համաձայն է, որ մյուս դատավորներտն առաջին ատյանում, վերաքննիչում, վճռաբեկում պաշտոնավարեն մինչեւ թոշակի գնալը, իսկ տվյալ դեպքում ասում է պետք է փոխենք։ Այսինքն չիմանալով այդ ինստիտուտն ինչ է իրենից ներկայացնում եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նա ուզում է բարեփոխում իրականացնել»։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ պետք է ոչ թե խոսել Սերժ Սարգսյանի կողմից գործարքի մասին, այլ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին. «Այո, Սերժ Սարգսյանի կողմից պետական դավաճանություն է եղել, ուր է հաղորդումը հանցագործության մասին, մենք միայն տեսնում ենք հատվածակակն մոտեցում, որոնց կապված են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագրերի ու ցանկությունների հետ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ