News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր՝ հուլիսի 19–ին որոշում է կայացրել մերժել «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին չկալանավորելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը։  Նշենք, որ առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի,Հարությունյանի խափանմսն միջոցի գործով որոշումը կայացրել էր հունիսի 3-ին: Որոշումը բողոքարկել էին և՛ դատախազությունը, և՛ Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Դատախազությունը պահանջում էր բեկանել քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Վահագն Հարությունյանի պաշտպանը բողոք էր ներկայացրել, քանի որ համամիտ չէ դատական ակտում առկա որոշ ձևակերպումների և ներկայացված որոշ փաստական հանգամանքների հետ:

Նշենք, որ Պողոսյանի բողոքը նույնպես մերժվել է: Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ: Արդեն 8 ամիս է՝ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Այս ընթացքում Հայաստանի դատարաններում մի քանի անգամ քննվել է նրա խափանման միջոցի հարցը, առաջին ատյանի երկու դատարաններ նրան կալանավորելու որոշում են կայացրել, սակայն Վերաքննիչ դատարանում այդ դատական ակտերը բեկանվել են:

Տպել
Ամենաշատ