News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ կկարողանա անօդաչու առաքելություն ուղարկել Լուսին առաջիկա երկու տարում։

«Դե, դա բավական խելահեղ է հնչում, ես կարծում եմ, մենք կկարողանանք վայրէջք կատարել Լուսնի վրա երկու տարի հետո։ Ես կարծում եմ, որ Մարս անձնակազմերի ուղարկումը տեղի կունենա չորս տարի հետո, դա բավական իրականանալի է թվում»,- ասել է Մասկը CBS-ի հարցազրույցում, որը պետք է հրապարակվի հուլիսի 21-ին։ «Մենք ցանկանում ենք  դա անել երկու տարի հետո, բայց իրականում դա կարող է չորս տարի տեւել»։

SpaceX-ը առաջին մասնավոր ընկերությունն է, որն ուղեծիր է արձակել տիեզերանավ։ Այն ընկերություններից մեկն է, որը Միջազգային տիեզերակայան է հասցնում բեռներ։ Մասկից բացի տիեզերական մրցավազքին մասնակցում են միլիարդատերեր Ռիչարդ Բրենսոնը  եւ Ջեֆ Բեզոսը Amazon-ից։ Բրենսոնը հույս ունի առեւտրային տիեզերական թռիչքներ առաջարկել զբոսաշրջիկներին, այն դեպքում, երբ Բեզոսն ու նրա Blue Origin ընկերությունը ցանկանում են գաղութացնել Լուսինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Nasa-ն քննում է տիեզերքում հանցագործության առաջին դեպքը
Տիեզերագնացը Միջազգային տեզերակայանից մուտք է գերծել ամուսնու հաշվեհամար, որից առանձին է ապրում…
Որոշ էքզոմոլորակներ կարող են տարբերվել կյանքի ավելի մեծ բազմազանությամբ, քան Երկիրը. գիտնականներ
Նոր աշխատության մեջ գիտնականները մոդելավորել են էքզոմոլորակների տարբեր տեսակների համար հավանական պայմանները ROCKE-3-D ծրագրային ապահովման միջոցով, որը ստեղծվել էր էքզոմոլորակների տարբեր տեսակների կլիման եւ օվկիանոսային բնակության միջավայրը կանխատեսելու համար…
Ի՞նչ տեսք ունի Երկիրն այլ մոլորակներից
Մոդելը ցույց է տալիս, թե ինչ կարող էին տեսնել մի քանի լուսային տարի հեռավորության վրա այլ մոլորակներից աստղագետները՝ աստղադիտակներով նայելով Երկրին...
Իլոն Մասկն առաջարկում է Մարսի կլիմայական պայմանները փոփոխել զանգվածային միջուկային ռմբակոծության միջոցով
Բեւեռների շրջանում ռմբակոծությունը կարող է մթնոլորտ գոլոշիացնել բավականաչափ ջուր եւ սառած ածխաթթու գազ, որպեսզի Մարսի վրա առաջանա ջերմոցային էֆեկտ…
Virgin Galactic-ը ներկայացրել է պատմության մեջ առաջին կոմերցիոն տիեզերակայանը
Առաջին կոմերցիոն թռիչքները, ինչպես ակնկալվում է, կսկսվեն հաջորդ տարի: 2 ժամ տեւող ճանապարհորդության եւ 100 կմ բարձրությունից Երկիր մոլորակը դիտելու հնարավորության համար հաճախորդները պետք է վճարեն շուրջ 200.000 դոլար…
Կցանկանայի, որ ավելի շատ հայեր ներգրավված լինեն գիտության և աստղագիտության ոլորտներում. Արմեն Սարգսյան
Նախագահ Սարգսյանը Թեյդեի ղեկավարության հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները…
Ամենաշատ