News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՄ աջակցությամբ հուլիսի 19-ին շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը, որը ստեղծվել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության»  ծրագրի շրջանակում։

Ամասիայի բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել  են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պետական եւ համայնքային կառույցների այլ պաշտոնատար անձիք, ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր։

«Այսօր Ամասիայի բրդի վերամշակման գործարանի գործարկմամբ՝ ուրախ ենք նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, կանանց տնտեսական ակտիվությանը եւ Շիրակի մարզի տնտեսական աճին: ԵՄ-Հայաստան համագործակցության թիրախային երեք մարզերից է Շիրակը՝ Լոռու եւ Տավուշի  մարզերի հետ միասին: Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությանը, Ամասիայի համայնքապետարանին, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամին եւ Շիրակի մարզի առեւտրաարդյունաբերական պալատին, Ամասիայի բրդի արժեշղթայի մրցակցային առավելության ուղղությամբ մեր ուշադրությունը հրավիրելու համար: Ուրախ կլինենք առաջիկա տարիներին Ամասիայում տեսնել կարպետագործության, գորգագործության եւ գործվածքների արտադրության ծաղկումը», - հայտնել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը ողջույնի իր խոսքում նշել է. «Անչափ ոգեւորիչ է տեսնել Ամասիայի եւ հարակից բնակավայրերի բրդի արտադրության ներուժի օգտագործման այս հնարավորությունը եւ բրդի արժեշղթայի ակնկալվող զարգացումը։ Կանանց ներգրավմամբ նոր աշխատատեղերի ստեղծումը հնարավորություն կտա ստեղծել եւ պահպանել մշակութային տարրեր պարունակող ձեռագործ արտադրանք, իսկ աշխատատեղերի ստեղծմամբ՝ էապես թեթեւացնել տասնյակ ընտանիքների կենցաղային հոգսերը»։

Միջոցառման հյուրերը բացման հանդիսավոր արարողությունից հետո շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել  գործարանի աշխատանքներին եւ սարքավորումներին,  զրուցել աշխատակիցների հետ։

Ամասիայի եւ հարակից 8 բնակավայրերի ոչխարի բուրդն ունի մոտ 16 գունային երանգ, ինչը նպատակահարմար է կարպետագործության, գորգագործության եւ գործվածքի արտադրության համար։ Գործարանում նախատեսվում է տարեկան մինչեւ 25 տոննա արտադրական ծավալ:

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Եվրոպայից ժամանած մասնագետները հատուկ դասընթացներ են անցկացրել աշխատակիցների համար, ովքեր բրդի գործարանի եւ բրդի արժեշղթայում գործող ՓՄՁ-ների շնորհիվ ապահովված են մշտական աշխատանքով։ Արժեշղթայում գործող եւ նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները եւս ծրագրից աջակցություն ստանալու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի դրանց մրցունակության բարձրացմանը եւ, ընդհանրապես, Շիրակի մարզի տնտեսական աճի խթանմանը: Ծրագրի ընթացքում  աջակցություն կստանան 14 տեղական ՓՄՁ-ներ։ Ծրագրի շրջանակում (ներառյալ գործարանի աշխատակազմը) ստեղծված աշխատատեղերի ընդհանուր թիվը կկազմի 60։

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թ-ի մարտ ամսին եւ կշարունակվի մինչ 2020 թ. մարտ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմամբ եւ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից: Ծրագրի իրականացման գործընկերներն են «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առեւտրաարդյունաբերական պալատը եւ Ամասիայի համայնքապետարանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ