News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Իջեւանի դեպքերը վկայում են, որ այսօրվա կառավարողները չգիտեն ինչ է նշանակում կառավարել երկիրը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Բոլորս գիտեինք, որ անտառահատություն կա, որ դրա հաշվին մարդիկ ապրում էին, հարց է առաջ գալիս՝ դուք մինչեւ թույլ չտալը, որ անտառը կտրեն, արդյոք ուսումնասիրել եք, թե ովքեր են դրանցով զբաղվում, ովքեր են դրանց պարագլուխները եւ ինչ պետք է անել մարդկանց համապատասխան ձեւով աշխատանք տրամադրելու համար, որ դրանով չզբաղվեն, ռեպրեսիվ միջոցներով փորձում եք հարցը լուծել, այն էլ ում դեմ, նրանց, ովքեր փորձում են ընտանիքի հարցը լուծել։ Սա նշանակում է կառավարման փորձը չեն ուսումնասիրել եւ չեն ուզում լսել»,–նշեց նա՝ հավելելով, որ եթե 200 աշխատատեղ կա Իջեւանում եւ դիմումներ մարզպետարանը չի ստացել, ապա նշանակում է իրազեկման աշխատանք չի տարվել բնակիչների հետ։

Արամ Սարգսյանի կարծիքով՝ ձախողումն անխուսափելի է, եթե 25-26 տարեկաններն են ղեկավարում նախարարությունները. «Երեկ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կառավարման առումով որոշակի սխալներ են թույլ տվել, բայց պարզվում է այս սխալների հիմքը կոռուպցիան է, այո, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, բայց կառավարելու խնդիրը լրիվ ուրիշ է եւ եթե փորձ չունեք, 25-26 տարեկաններին բերում եք նախարարություն ղեկավարելու, պարզ է այս վիճակում եք հայտնվելու։ Հիշեցնում է Քաջ Նազարի խոսքերը՝ գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք։ Ամեն հարցում այսպիսի ձախողում է լինում, եւ մեր միջազգային ռեյթինգը կորցնում ենք, սպասում ենք, որ ներդրողները պետք է գան, երկիրը ծաղկեցնեն, չի լինելու դա»։

Նա համոզված է՝ անթույլատրելի է, որ գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին.  «Մեր հանրությունը պետք է պահանջի, որ ձերբակալվածներին բաց թողեն, ինչ  է նշանակում գիշերը ժամը 3-ին տկլոր  մարդկանց տանեն բաժին, սա է ժողովրդավարությունը։ Թող բացահայտեն այդ գործի պարագլուխներեւ ը տան մարդկանց աշխատանք»։

Տպել
Ամենաշատ