News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային քամի» ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռում մայրաքաղաքի «Շերեմետեւո» օդանավակայանում ծուխն առաջ է եկել հիդրավլիկ հեղուկի եւ յուղի  գոլորշիների՝ օդորակման համակարգում հայտնվելու պատճառով, տեղեկացնում է «306» հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ եզրահանգումներին։ Նշվում է, որ այրվելու եւ հրդեհի հետքեր չեն հայտնաբերվել։ Ինքնաթիռը չի վնասվել։

Ինչպես ասել է չվերթի ուղեւորներից մեկը, սրահում իսկապես ծուխ է եղել, ինչից հետո մարդիկ սկսել են խուճապի մատնվել եւ գոռալ։ «Թռչում էինք Երեւան։ Ինքնաթիռն սկսեց թափ հավաքել։ Հանկարծ սրահում ծուխ առաջացավ։ Խիտ ծուխ էր։ Բոլորը խուճապահար եղան, սկսեցին գոռալ, բղավել։ Կեցցե օդաչուն, արագ կողմնորոշվեց, ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը»,- ասել է երիտասարդը՝ հիշելով միջադեպի առաջին պահերը։

Մոսկվա-Երեւան ինքնաթիռի միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր։ Ինքնաթիռի ուղեւորների սրահում հենց թռիչքուղում ծուխ է առաջացել։ Դրա հետեւանքով թռիչքը կանգնեցվել է, իսկ ուղեւորներին տարհանել են փչովի տրապով։ Հրդեհ չի եղել։ Արտակարգ իրադրության պահին ինքնաթիռում 173 ուղեւոր կար եւ անձնակազմի վեց անդամ։  Միջադեպի հետեւանքով տուժել է 8 մարդ։ Ուղեւորներին տարհանումից հետո տարել են F տերմինալ, եւ որոշ ժամանակ անց նրանք կարողացել են թռչել Հայաստանի մայրաքաղաք մեկ այլ ինքնաթիռով, բայց 28 մարդ հրաժարվել է թռչել պահուստային ինքնաթիռով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ