News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային համաձայնագիրը գրեթե «մեռած» է ԱՄՆ դուրս գալուց եւ կոշտ պատժամիջոցների վերականգնումից հետո։ Եվրոպացիները փորձում են փրկել համաձայնագիրը, բայց դիտորդները հակված են կարծելու, որ այն ձախողվել է, տեղեկացնում է CNBC-ը։ Ի՞նչ կլինի, եթե դա տեղի ունենա պաշտոնապես, եւ ինչպիսի՞ն կլինեն հետեւանքներն աշխարհի համար։

Նավթի գնի ազդեցությունը

Նավթի գները կախված կլինեն այն բանից, թե ինչ կանի Իրանն իր միջուկային ծրագրի հետ գործարքի դադարեցումից հետո, եւ այն բանից, թե արդյոք ԱՄՆ-ը կդիմի ռազմական առճակատման։

«Եթե գործարքը դադարի, եւ Իրանը նորից սկսի հարստացնել ուրանը 20 տոկոս մակարդակում եւ պտտեցնել գերարագ ցենտրիֆուգներ, մենք ավելի կմոտենանք ռազմական առճակատմանը ԱՄՆ եւ Իրանի կամ, գուցե Իսրայելի եւ Իրանի միջեւ»,- կարծում է RBC Capital Markets-ի  ապրանքային ռազմավարությունների բաժնի ղեկավար Հելիմա Քրոֆթը։ «Փաստացի ռազմական առճակատումը կամ նույնիսկ սահմանափակ ռազմական հարվածները կարող են հանգեցնել գների ժամանակավոր թռիչքի»։

«Եթե պատերազմ սկսվի, մենք հաշվարկում ենք, որ նավթի գինը արագ կբարձրանա մոտավորապես մեկ բարելը 150 դոլար ռազմական գործողությունների սկսվելուց հետո»,- ասում են Լոնդոնի Capital Economics-ի վերլուծաբանները։ Քսան մլն բարել նավթ օրական արդյունահանվում է Պարսից ծոցում։ Հակամարտությունը կարող է առաջ բերել Հորմուզի նեղուցի փակում, որով անցնում է աշխարհում ծովային նավթի մեկ երրորդը։

Այնուամենայնիվ,  դիտորդները նշում են, որ ԱՄՆ-ում թերթաքարի բումի եւ Պարսից ծոցից նվազագույն կախվածության հետ կապված՝ նախորդ տարիների համեմատ, միջազգային շուկային կհաջողվի նվազեցնել գները։

«Համաձայնագիրը մահանում է, եւ Իրանը, շարունակելով փուլային միջուկային վերագործարկումը, կարող է վերջակետ դնել նավթի գների տակ»,- ասել է Քրոֆթը։

Ռազմական պատասխան. Թրամփի կոչը

Վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ պատերազմը Պարսից ծոցում սակավ հավանական կմնա, բայց զգուշանում է, որ նման բարձր լարվածության եւ կապի դիվանագիտական խողովակի բացակայության դեպքում պարզ վրիպումը կարող է առաջ բերել լուրջ հակամարտություն։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ես կարծում եմ, որ ամեն բան կախված է Թրամփի ներքին քաղաքական նկատառումներից եւ այն բանից, թե ով է գիշերները շշնջում նրա ականջին»,- CNBC-ին ասել է  պատժամիջոցների գծով փորձագետ եւ Կոլումբիայի համալսարանի Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի ծրագրի տնօրեն Ռիչարդ Նեֆյուն։

Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «ինչ-որ ժամանակ գերազանցություն ուներ», ասել է Նեֆյուն։ «Հիմա դա կարծես անում են իզոլյացիոնիստները»։ Վերընտրման նպատակով նրա ընտրարշավի եւ Մերձավոր Արեւելքում ամերիկյան պատերազմները դադարեցնելու խոստումների, խփված ամերիկյան անօդաչուի նախատեսված պատասխան հարվածը չեղարկելու հաշվառմամբ՝  կարելի է ասել, որ Թրամփը այնքան էլ պատերազմ չի ուզում։

Անվտանգության գծով որոշ փորձագետներ առաջարկում են «վիրաբուժական հարված» հասցնել իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից։

Ռազմական հզորության տեսակետից ԱՄՆ-ը շատ ավելի մեծ դիապազոն ունի, քան Իրանը, ասում է Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Ռուբինը։

«Իհարկե, իրանական արագընթաց մոտորանավակները կամ անօդաչու սարքերը կարող են անհանգստացնել նավագնացությանը»,- ասել է Ռուբինը։ «Բայց եթե իրանցիներն ավելի հեռուն գնան, ԱՄՆ ռազմածովային նավատորմը կարող է հարված հասցնել իրանական փոքր նավերին եւ նավահանգիստներին Հնդկական օվկիանոսում հարյուրավոր մղոններ հեռավորության վրա, եւ իրանցի զինվորականներն արդյունավետ պաշտպանություն չեն ունենա»։ 

Իսրայելի գործոնը

Իսրայելն իր հերթին հայտնել է, որ կօգտագործի ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է Իրանի կողմից միջուկային ռումբի ձեռքբերման կանխարգելման համար, թեեւ այս հարցով ներքին քննարկումները չափազանց բարդ են:

Ենթադրվում է, որ 2010-2012 թվականներին իսրայելական Մոսադ հետախուզական գործակալությունը կանգնած է եղել 4 իրանցի առաջատար միջուկային ոլորտի գիտնականների սպանության հետեւում, իսկ 2007-ին այն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ենթադրյալ միջուկային օբյեկտին:

Եթե Իսրայելը հարված հասցնի Իրանին՝ հարց կառաջանա, թե արդյոք ԱՄՆ-ն կհետեւի օրինակին եւ ինչպես կարձագանքի Իրանը:

PVM Oil Associates  բիզնես վերլուծաբան Թամաս Վարգան ինչպես եւ նախկինում,  կարծում է, որ ԱՄՆ կողմից պատերազմին անցնելը չափազանց քիչ հավանական է, հատկապես  2020 թվականի առաջիկա ընտրությունների ֆոնին:

«ԱՄՆ-ում նախագահական արշավի  մեկնարկից առաջ վերջինն, ինչ պետք է Դոնալդ Թրամփին,  բենզինի մանրածախ գների աճն է», - ասել է Վարգան:

«Երբեք մի ասա երբեք, սակայն ներկա պահին ռազմական հակամարտությունը ճշմարտանման չէ»:

Ինչպիսի՞ն կլինի միջուկային սպառնալիքը

Ներկայումս Իրանի միջուկային ծրագիրը նույնն է մնում, ինչպիսին կար  պայմանագրի ստորագրման պահից:

«Միջուկային ռիսկը նվազագույն է», - ասում է Վարգան՝ նշելով, որ Իրանի կողմից  4.5 տոկոսով ուրանի հարստացման ընդունելի մակարդակի խախտումը դեռեւս համարվում է ցածր հարստացված ուրան:

«ԱՄՆ կողմից  առավելագույն ճնշման քաղաքականությունը կործանարար ազդեցություն է ունենում Իրանի տնտեսության վրա, եւ որքան ավելի երկար է այն տեւում, այնքան ավելի է Իրանի  ղեկավարությունը հեռանում ընտրողներից»:

Նեֆյուն համաձայն է  նրա հետ, որ միջուկային սպառնալիքը անխուսափելի չէ, սակայն զգուշացնում, որ չկան երաշխիքներ, որ այն այդպիսին կմնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիան Իրանից պահանջել է ձեռնպահ մնալ միջուկային համաձայնագրով իր պարտավորությունների կրճատումից
Ռուհանին հայտարարել էր, որ Թեհրանը աշխատում է IR-9 ցենտրիֆուգների կատարելագործման վրա․․․
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Թուրքիայի պետբանկին մեղադրել է Իրանի հետ գործարքների պատճառով
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի պետբանկին...
Իրանը կվերսկսի միջուկային բանակցությունները 5+1 ձեւաչափով, եթե ԱՄՆ-ը հանի պատժամիջոցները. Ռոհանի
Իրանը կվերսկսի բանակցությունները, եթե պատժամիջոցները հանվեն
Իսլամն արգելում է միջուկային զենք կիրառել. այաթոլլահ Խամենեի
«Մենք կարող էինք այդ ճանապարհով գնալ, սակայն մենք ասում ենք, որ իսլամում դա արգելված է...
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի գծով իր պարտավորությունների կրճատման չորրորդ փուլին
Իրանը կձեռնարկի համապատասխան քայլեր...
Իրանը համագործակցում է ԱԷՄԳ մասնագետների հետ
Իրանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը փոխգործակցում են...
Ամենաշատ