News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պետությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա բնական ռեսուրսների պատշաճ շահագործման եւ պահպանման հետ կապված հարցերի վերաբերյալ: Հուլիսի 19-ին Իջեւանում իրավիճակի թեմայով քննարկմանն այս մասին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հստակ դիրքորոշում ունի այս հարցով: «Բնության պահպանությունը կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ առեւտրային նպատակներով բնական ռեսուրսների եւ մի շարք սոցիալական խնդիրներ լուծման համար շահագործումը այսուհետ պետք է բացառել, բայց միեւնույն ժամանակ անհրաժեշտ է մարդկանց ինչ-որ այլընտրանք առաջարկել », - ասաց Գալստյանը:

Բացի այդ, նա չբացառեց, որ բնական ռեսուրսների ողջամիտ, վերահսկելի եւ լավ մտածված շահագործումը կարող է թույլ տալ ապահովել որոշակի եկամտի ներհոսք ինչպես քաղաքացիների, այնպես էլ ամբողջ պետության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ