News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 26
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիա ամերիկյան լրացուցիչ զինվորականներ ուղարկելը խորհրդանշական քայլ է, որը չի օգնի անվտանգության ապահովմանը։ Այս մասին National Interest-ի հարցազրույցում ասել է  Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Անվտանգությունը մեր տարածաշրջանում դրսից գնել չի կարելի։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի երկրները պետք է ապահովեն սեփական անվտանգությունը համագործակցության եւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով, այլ ոչ թե այն դրսից ստանալու ճանապարհով։ Սովորաբար դա հուսալի ճանապարհ չէ»,- նշել է նա։

Ավելի վաղ CNN-ը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր Սաուդյան Արաբիա 500 ամերիկյան զինվորական ուղարկելու մասին։ Նրանք ուղղվելու են արքայազն Սուլթանի ավիակայան, որը գտնվում է անապատային տեղանքում, Էր Ռիադից արեւելք։ Պաշտոնական անձանց խոսքով՝ ոչ մեծ քանակությամբ զինվորականները եւ օժանդակ զորակազմն արդեն տեղում են, եւ նախնական փուլում իրականացվում են «Փաթրիոթ» ՀՕՊ-երի տեղակայման նախապատրաստական, ինչպես նաեւ թռիչքուղու կատարելագործման աշխատանքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել