News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Սիրելի հայրենակիցներ հիմա գտնվում ենք Արմավիրի N զորամասում եւ փորձարկում ենք պետական–մասնավոր գործընկեևրությամբ զորամասում նոր կարգով զինվորների սնունդը ապահովելուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նշված զորամասում այդ գործընթացը սկսվել է։

«Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում եւ ձեզ էլ ներկայացնենք»,– ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նոր համակարգը դեռ աշխատում է հին շենքային պայմաններում, բայց ծրագրով դրանք եւս պետք էվերափոխվեն, սակայն այս պահին միայն սննդի փոփոխությունն է իրականացվում։

«Շենքային պայմանները եւս պետք է վերափոխվեն եւ վերանորոգվեն, այսինքն ծրագրի անբաժանելի մաս են։ Հիմա սննդի եւ հերթի կազմակերպման գործընթացը կտեսնենք»։

Վարչապետի հետ զորամաս է գնացել նաեւ ՊՆ Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ սննդի որակի փոփոխության եւ կազմակերպամն ձեւն արդեն առկա է։

Նիկոլ Փաշինյանը սկուտեղով մոտեցավ եւ ընտրեց առաջարկվող կերակուրներից, այնուհետու զինվորների հետ ճաշեց։

«Կարող եմ իսկապես հավաստել, որ որակի ահռելի տարբերություն կա եւ շատ բարձր որակի սնունդ է ապահովվում։ Զինվորներին հարցնում եմ այսպե՞ս է, թե՞ իմ գալու առիթով է, դեռ ասում են, որ միշտ է այդպես։ Հիմա կփորձեմ մի քիչ խաչաձեւ հարցաքննությունով պարզել, ճիշտ են ասում, թե չէ»,– ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ներկա պահին կերակուրի ե՛ւ տեսականին ե՛ւ որակը, աննկարագրելի են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ