News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Մշակութային ժառանգության վերականգնման, զարգացման, կառավարման եւ պահպանման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել հուլիսի 19-ին Երեւանում, Հայաստանի Ազգային պատկերասրահում։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն եւ կրթության, գիտության եւ սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը։

Իտալիայի դեսպանի խոսքով՝ կենտրոնը բացվել է երկու երկրների կառավարությունների համագործակցության արդյունքում՝ կենտրոնի հետ կապված աշխատանքների զարգացման նպատակով։

Դեսպանը նշել է, որ Երեւանում կենտրոն բացելու որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Իտալիայի հարուստ ժառանգությունը, ինչպես նաեւ մշակութային ժառանգության վերականգնողական աշխատանքների մեծ փորձը։

Վինչենցո դել Մոնակոն նաեւ նշել է, որ մշակութային ժառանգության վերականգնումը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։

Նարինե Թուխիկյանը, իր հերթին, նշել է, որ պաշտոնական ճաշկերույթից հետո տեղի կունենա կենտրոնի ղեկավարների ընտրության քվեարկություն։ Փոխնախարարի խոսքով՝ որոշ մասնագետներ կմեկնեն Իտալիա վերապատրաստման։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ