News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իշխանություններն ամեն ինչի գնում են, որ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը անօրինական ձեւով փակեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց այդ Կենտրոնի ղեկավար, ՀՀԿ-ական  Վահագն Վարագյանը:

Նա նշեց, որ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդում մի քանի անգամ տարբեր հիմնավորումներով ու ձեւակերպումներով քվերակության է դրվել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու հարցը. «Վերջին անգամ այդ հարցը դրվել է հարցման կարգով, որն անօրինական է: Ստացվում է այնպես, որ Հոգաբարձուների խորհրդի այս նիստով փորձում են մաքսիմալ ամեն ինչ անել, որ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը անօրինական ձեւով լուծարվի:

Բոլորը տեսել են, որ ես չեմ կիսում այս իշխանությունների կարծիքը եւ իրենց կառավարման մեթոդները: Ես համարում եմ, որ իմ քաղաքական հայացքների համար փորձում են ուժային մեթոդներով լուծարել այս Կենտրոնը եւ ազատվել այլակարծությունից ԵՊՀ-ում ինձնից: Չնայած իմ աշխատանքում ես երբեք իմ քաղաքական դիրքորոշումը չեմ խառնել: Ես իմ քաղաքական դիրքորոշումը հայտնում եմ անհրաժեշտ տեղերում»,-ասաց Վարագյանը:

Նա ընդգծեց, որ Հոգաբարձուների խորհրդի  նիստը, որ նախատեսվում է վաղը, անօրինական է. «Մենք ունենք ԵՊՀ կանոնադրությունը: Ես մի քանի անգամ շեշտել եմ, որ ներկա պահին իշխանությունների կողմից նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ոտնահարվում է ԵՊՀ կանոնադրությունը: ԵՊՀ-ում կառուցվածքային ստորաբաժանումների լուծարման, վերամիավորման հարցերը պետք է Գիտխորհրդում քննարկվի, ապա ռեկտորը պետք է ներկայացնի հոգաբարձուների հաստատմանը: Հիմա հարցը հոգաբարձուների խորհրդում քննարկվում է խորհրդի նախագահի առաջարկությամբ, հարցը օրականգ մտցրել է ինքը, որի իրավունքը չուներ առաց գիտխորհրդի որոշման: Նա նաեւ տեղեկանք է տվել ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի մասին, որին ես արձագանքելն եմ, որ դրանք խեղաթյուրված են: Բացի այդ, հոգաբարձուների խորհուրդը նիստ է արել առանց օրակարգը հաստատելու: Դա նշանակում է, որ Հոգաբարձուների խորհրդի նիստ, որպես այդպիսին, գոյություն չունի»:

Նա առաջարկեց, որ Հոգաբարձուների խորհրդի նախագահը եւ կազմակերպիչները հրապարակային ներողություն խնդրեն ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներից եւ հանեն այդ հարցը օրակարգից. «Սա է միակ ճանապարհը: Իսկ իմ մասով ես ներողության կարիք չունեմ, չեմ ակնկալում»:

հարցին, թե ինչ քայլերի է գնալու, եթե այնուամենայնիվ կենտրոնը լուծարեն, Վարագյանը պատասխանեց. «Ես երկուշաբթի գնում եմ արձակուրդ, կվերադառնամ սեպտեմբերին եւ այդ ժամանակ կորոշեմ, թե ինչպես եմ իմ իրավունքների համար պայքարելու:  Իրավական մասով որոշում չունեմ, միգուցե գնանք իրավական ճանապարհով, որ այդ անօրինականություններին վերջ տանք»:

Նա ընդգծեց, որ ինքը ՀՀԿ անդամ է եւ չի պատրաստվում դրանից հրաժարվել:

Տպել
Ամենաշատ