News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Իջեւանում խնդիրը ոչ միայն էկոլոգիական է, այլեւ վերաբերում  է որոշակի սոցիալական հատվածի: Այս մասին հուլիսի 19-ին Իջեւանում իրավիճակի վերաբերյալ համատեղ քննարկման ժամանակ հայտարարեց  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը:

Նրա խոսքով, խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ միայն հենվելով այս խնդրի էկոլոգիական բաղադրիչի վրա: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի քաղաքականությունը ուղղված է  այլ կառույցների, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությանը եւ փորձել միասնական ջանքերով գտնել այդ խնդրի լուծումը:

Խնդրի լուծման համար մեր նորարարությունը ծառերի վերամշակումից հետո թափոնների բաշխման համակարգն է եւ համայնքների խնդրանքով դրանք դուրս են բերվում եւ մատակարարվում բնակիչներին», -ասաց Կարապետյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ արտադրությունից թափոնների բաշխման գործընթացը սկսվել է համեմատաբար վերջերս, սակայն համոզված եմ, որ տարվա վերջին նրանք լուրջ հաջողություններ կգրանցեն, չնայած բոլոր դժվարություններին, որոնք հատկապես սրվում են ձմեռային սեզոնին:

Ընդ որում Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանի էկոհամակարգը, մասնավորապես անտառները, ի վիճակի չեն լիարժեք բավարարել հանրապետության բնակիչների պահանջները եւ կարիքները, սակայ դա ոչ մի կերպ չի ազդում անտառների ապօրինի հատման իրավիճակի վրա:

«Երբեմն մեր աշխատակիցները ստիպված են լինում ուժ կիրառել  անտառների ապօրինի հատման կանխարգելման համար», -ասաց «Հայանտառի» տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ