News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Պետք է փորձել հստակ սահմանազատել    խնդիրը: Ես դեմ եմ անտառների ապօրինի հատմանը եւ ես ինքս օրենսդրական նախաձեռնություններ եմ ներկայացրել՝ ապօրինի անտառահյատումների համար տուգանքներն ավելացնելու համար: Հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ոչ ոք չպետք է թույլտվություն ունենա:

«Գոյություն ունի հստակ չափանիշ, թե որքան կանաչ տնկիներ են հասնում յուրաքանչյուր քաղաքացու: Հայաստանի դեպքում այդ թիվը պարզապես աղետալի է», - ընդգծեց նա:

Զոհրաբյանը նաեւ հավելեց, որ մյուս խնդիրը այդ մարդկանց այլընտրանք տրամադրելն է:

Պատգամավորը նշեց, որ մինչ հիմա տպավորված է քաղաքացու  հայտարարությունից,   որն ասել է, որ երեխաներին ցերեկը պառկեցնում է քնելու, որպեսզի ավելորդ անգամ չկերակրի, քանի որ միջոցներ չունի: Նա նկատեց, որ Իջեւանում անտառահատումների խնդրի լուծման համար հարկավոր է լուծել աշխատատեղերի պակասի խնդիրը:

«Երկրի բնապահպանական խնդիրները կապված են բազմաթիվ տարիների կոռուպցիայի հետ», - ասաց նա: Անդրադառնալով հարցին, որ Իջեւանում ծառահատման արգելքի պատճառով կարող են տուժել Մարտունիի բնակիչները, որոնք վառելափայտով են տները ջեռուցում որպես այլընտրանք ավելի թանկ գազին, պատգամավորը պատասխանեց, որ հարցը ուղղում է  կառավարությանը:

«Ստեղծեք աշխատատեղեր այս մարդկանց համար, հատկապես որ նշվում է, որ գրանցվել է Եվրոպայում ՀՆԱ-ի ամենաբարձր աճը, ինչպես նաեւ կան բյուջետային եւ հարկային միջոցների ավելցուկներ»: Զոհրաբյանը նկատեց, որ չի կարծում, որ բողոքի ակցիաները կազմակերպվել էին ինչ-որ մեկի կողմից, չնայած նրան, որ հավանաբար, եղել են մարդիկ, ովքեր պաշտպանել են  որոշ մարդկանց շահերը, որոնց անունները շուտով կհրապարակվեն:

«Այս հարցը հարկավոր է լուծել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումների արդյունքներով: Ես կհանդիպեմ տուժած մարդկանց հետո, որպեսզի հասկանամ, թե որքանով էին ոստիկանության գործողությունները օրինական եւ որքանով էին ոստիկանության նկատմամբ նրանց գործողությունները օրինական»,- ասաց նա:

Նշենք, որ հուլիսի 17-ի երեկոյան բախում է տեղի ունեցել Իջեւանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ