News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Փաշինյանի ագրեսիվ հայտարություններից հետո սոցցանցում բռնության կոչերի 200 տոկոսանոց աճ է գրանցվել: Հուլիսի 19-ին «Բռնության եւ ատելության խոսք» թեմայով քննարկմանն այս մասին ասաց   «Քաղաքացիական գիտակցություն»  հկ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ դա արդեն վերածվել է տեխնոլոգիայի, որում ներգրավված են նաեւ կանայք:

«Կան մարդիկ, որոնք համացանցում նպատակաուղղված մթնոլորտ են ստեղծում այս կամ այն գործչին վիրավորելու համար: Ցանցում ատելության դոզան անցյալ տարվա համեմատ ակնհայտ աճել է: Գործն անգամ հասել է նրան, որ սպառնալիքներ են հնչում Սերժ Սարգսյանի թոռնուհու  հասցեին », - ասաց նա:

Նարեկ Սամսոնյանը հավելեց, որ ամբողջ հասարակությունը պատասխանատու է այսպիսի իրավիճակի համար, այդ թվում քաղաքական ուժերը, որոնք անցյալ տարի չէին արձագանքել մի կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ բռնության կոչերին:

«Նման լռություն է հետեւում է նաեւ այն ժամանակ, երբ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղում պատերազմը դավադրության արդյունք էր: Երբ առաջին դեմքն իրեն վիրավորանքներ է թույլ է տալիս  իր քաղաքական տարածքը մաքրելու համար, նրա հանդուրժողականության մասին կոչերը այնքան էլ ճշմարտանման չեն թվում», - ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ