News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Դատական պրակտիկայում չեմ հիշում, որ խուզարկության արդյունքում դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը։

«Փաստաթղթերի, քաղաքացիական եւ քրեական գործերի առգրավում հիշում եմ, բայց պրակտիկայում չեմ հիշում, որ համակարգիչ առգրավի»,–ասաց նա։

Հարցին՝ դատավորի աշխատասենյակը խուզարկելուց առաջ ՀՔԾ-ն ԲԴԽ-ի ուղղված իրազեկման մեջ ի՞նչ էր նշել, Վարդազարյանը պատասխանեց, որ մի քաղաքացիական գործով «Դատական օրենսգրքի» 52 հոդվածի համաձայն՝ քննչական գործողություններ պետք է կատարվեն: Հիշեցնենք, որ այսօր դատավոր Գրիգորյանին հրավիրել էին ԲԴԽ՝ նրա աշխատասենյակում կատարված խուզարկության հարցով։

Ավելի վաղ ՀՔԾ–ից NEWS.am–ին հայտնել էին, որ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ Գրիգորյանի փաստաբան Գերոգի Մելիքյանը  NEWS.am–ին տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում  կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացմանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ