News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհրդի անդամների եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդիպումն ավարտվեց: Դավիթ Գրիգորյանը շտապ հեռացավ ԲԴԽ–ից՝ խուսափելով լրագրողների հետ շփումից։

Դավիթ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում չմանրամասնեց, թե ինչ են զրուցել խորհրդի անդամների հետ՝ նշելով, որ ժամանակը կգա՝ Բարձրագույն դատական խորհուրդը կորոշի՝ այդ կապակցությամբ հայտարարություն տարածո՞ւմ է, թե՝ ոչ:

Գրիգորյանը չասաց՝ աշխատասենյակի խուզարկությամբ Ռոբերտ Քոչարյանի գործի նյութերը առգրավվել են, թե ոչ:

Հարցին, թե ինչու չի ցանկանում մանրամասներ հայտնել, Գրիգորյանը պատասխանեց. «Որովհետեւ դա կխանգարի հետագայում այն գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:

Հիշեցնեք, որ ԲԴԽ անդամները դատավորի հետ քննարկել են, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպես է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա, խախտումներ կան, թե՝ ոչ։

Ավելի վաղ ՀՔԾ–ից NEWS.am–ին հայտնել էին, որ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ Գրիգորյանի փաստաբան Գերոգի Մելիքյանը  NEWS.am–ին տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում  կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացմանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ