News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 19-ին ընդունեց  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից:

Վեհափառ Հայրապետը ողջունեց նախարարի առաջին այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կարևոր առաքելությանը երկրի օրինավոր և բարօր կյանքի կերտման գործում:

Նորին Սրբությունը նախարարին մաղթեց արդյունավոր գործունեություն և հաջողություններ իր ծառայության մեջ:

Զրույցի ընթացքում խոսվեց ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին: Մասնավոր քննարկման առարկա դարձավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջ քաշված մտահոգությունների ՀՀ արդարադատության նախարարը և նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը փաստաթղթի առնչությամբ ներկայացրեցին իրենց դիտարկումները:

 

Տպել
Ամենաշատ