News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Հուլիսի 16-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպելից» գողացել էին գազի բալոնը, բեռնախցիկի հենակը եւ երկու բարձրախոս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 17-ին գողացել էին Գոգոլի փողում կայանված «Օպել Աստրայի», իսկ Ռուբինյանց փողոցում՝ մեկ այլ «Օպել Աստրայի» գազի բալոնները: Նույնատիպ մի գողություն էլ կատարվել էր հունիսի 23-ին. դարձյալ տարել էին «Օպել Աստրայի» գազի բալոն:

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է Շիրազի փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 18-ին նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ