News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Հուլիսի 18-ին, ժամը 11.40-ին, ոստիկանություն է զանգահարել 60-ամյա մի կին եւ հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի մի շենքի տակ գտնվող պահեստի դուռը բացել եւ ներս են մտել, ինքն էլ մտնողին բռնել է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկաններին կինը հաղորդում է տվել, որ իրեն ծանոթ մեկը մթերային խանութի պահեստարանի ցանցապատ դռան փականը բացել, մտել է ներս, սակայն իրեն նկատելով՝ դիմել է փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի ինքնությունը: Ոստիկանության Կապանի բաժնում 17-ամյա պատանին խոստովանել է, որ գողության փորձը կատարել է ինքը:

Հետագա միջոցառումների արդյունքում նա խոստովանել է նաեւ, որ մոտ մեկ ամիս առաջ նույն մթերային խանութի պահեստարանից եւ միջանցքից գողացել է 23 տուփ ծխախոտ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ