News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ես չեմ մեկնաբանի տիկին Տավարացյանի գործողությունները, միայն կարող եմ ասել, որ նա այդպես է նպատակահարմար գտել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ մեկնաբանելով Նախշուն Տավարացյանի հրաժարականը։

«Ես չեմ կարող ասել՝ բավարարու՞մ է հրաժարականը, թե՞ ոչ, միայն կարող եմ փաստել, որ ուղղակի նման բան է տեղի ունեցել, և շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի։ Մենք ոչ թե նրա հրաժարականն էինք պահանջում, այլ որոշակի գործընթաց էինք սկսել, որպեսզի փաստենք մի կարևոր հանգամանք՝ ճիշտ չենք համարում, որ անձը կարողանա ընտրվել, հետո՝ որոշ ժամանակ անց, երդվել, և այդ ընթացքում ԲԴԽ-ն մատնվի անգործության։ Մեր գործընթացն իր նպատակին հասավ։ Իհարկե, տիկին Տավարացյանն իրավունք ուներ հրաժարական չներկայացնելու, բայց ինքն այդպես ճիշտ գտավ, և մենք պետք է հարգենք այդ որոշումը», - նշեց Գրիգոր Բեքմեզյանը։

Հարցին, արդյոք ԲԴԽ–ում իրավական խնդիր չի առաջանա, քանի որ դարձյալ թափուր տեղի խնդիր է առաջացել, Բեքմեզյանը պատասխանեց.

«Պետք է լինի խորհրդի նիստ, որի ընթացքում տիկին Տավարացյանը պետք է պնդի իր հրաժարականը, սակայն, դատելով հայտարարության տեքստից, ենթադրում եմ, որ չի գա», - ասաց նա։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանն այսօր հրաժարական է ներկայացրել։

Տավարացյանը հայտարարել է, որ իր գործունեությունը շարունակելու է որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։

Հիշեցնեք որ, Նախշուն Տավարացյանը 2018 թ. նոյեմբերին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել էր երդվել և ստանձնել իր լիազորությունները, 9  ամիս անց, սակայն նա մտափոխվել էր։ Հուլիսի 11–ին կայացած դատավորների ընդհանուր ժողովին Տավարացյանը երդվել էր, որպես ԲԴԽ անդամ և ստանձնել իր լիազորությունները։

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը ԲԴԽ-ն այսօր մերժել էր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ