News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Երեկ Դիլիջանի անցակետով անցել է 30 օրինական ավտոմեքենա, որոնք տեղափոխել են փայտ. դա աննախադեպ թիվ է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նրա խոսքով՝  դա նշանակում է, որ կարելի է օրինական աշխատել,  եւ պարտադիր չէ թալանել ու ոչնչացնել անտառը, այդ եկամուտից էլ մի «առյուծի բաժին» տալ կոռուպցիային:

«Իջեւանում այսօր էլ ոստիկանական լրացուցիչ ուժեր կան, ծառայություն են իրականացնում, որպեսզի մենք կարողանանք հայտնաբերել եւ արմատախիլ անել այն հիմնական որջերը, որոնք տարիներ շարունակ սնել են կոռուպցիան եւ մեր անտառի ոչնչացումը։ Այս գործընթացում եւ ապօրինի անտառահատման դրամաշրջանառության մեջ բավական մեծ մաս, մենք միջինը գնահատում ենք 30 տոկոս, գնում է հենց կաշառքներին: Եթե կա կաշառք, նշանակում է՝ կա նաեւ կաշառք վերցնող: Հիմա մենք այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում: Ես համոզված եմ, որ առաջիկայում հաջողություն կունենաք: Մենք այսօր գոնե Տավուշի մարզում փակել ենք ճանապարհները, ամենօրյա հսկողության տակ են, եւ ամեն օր ավելանում են օրինական փայտանյութի ձեռքբերման, վերավաճառքի եւ տեղափոխման ծավալները»,- ասաց մարզպետը։

Անդրադառնալով այդ «որջերի» հայտնի լինելուն՝ մարզպետը նշեց. «Դուք գիտեք, որ որոշ անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված` եւ ուժային կառույցների, եւ անտառային համակարգում աշխատողների: Ես կարծում եմ, որ այդ ցանկն առաջիկայում կավելանա»:

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարիների ընթացքում իր տեղեկատվությամբ, տարեկան հատվել է մինչեւ 1 մլն խմ ծառ. «Երեւի այդ անօրինական անտառհատումների ծավալը միանշանակ գնահատել հնարավոր չէ, բայց գնահատման մեթոդներով այդպիսին է գնահատականը: Այդ մեկ մլն խմ-ից միայն 100 հազարն է եղել օրինական, այսինքն անտառհատման 90 տոկոսը եղել է ոչ թե անտառհատում, այլ ոչնչացում»։

Անդրադառնալով անտառներում եղած հանգստյան գոտիներին, մարզպետն ասաց, որ ամենաակտիվ անատապահներից են զգոսաշրջիկները, ամենաշատ արձագանքներ եւ ահազանգեր իրենք ստանում են զգոսաշրջիկներից. «Այնտեղ, որտեղ կան հանգստյան գոտիներ, այդտեղ գրեթե անտառհատումներ չեն լինում: Այդ գոտիները սպասարկողները, դե ֆակտո, անտառապահներ են: Ամենաշատ արձագանքներ եւ ահազանգեր մենք ստանում ենք տուրիստներից։ Եթե մենք մի քիչ էլ աշխատենք տուրիստների հետ, հատուկ ուշադրություն դարձնենք, իրենց գործիքներ տանք, իրազեկենք, ես կարծում եմ, որ մեր անտառները տուրիստներով հագեցնելով՝ մենք լուծելու ենք նաեւ անտառի պահպանման խնդիրը»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ